Friday, 29 03 2024
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»

Հրանուշ Հակոբյանը շոու-բիզնես է անում

Սփյուռքի նախարարը, նախարարությունն ու նրա նպատակահարմարությունը վերջին օրերի ամենաքննարկվող թեման են։

Երբ ուսումնասիրում ես Սփյուռքի նախարարության` վերջին չորս տարիների գործունեությունը, տպավորություն ես ստանում, որ, օրինակ, նախարարն այս ընթացքում զբաղված է եղել միայն շրջագայություններով կամ մեկ-երկու համաժողովներ կազմակերպելով, ինչից, սակայն, որեւէ կերպ չի փոխել Հայաստան-սփյուռք հարաբերությունները: Իրականում, սակայն, մեր անընդմեջ զրույցների արդյունքում գրեթե բոլոր սփյուռքահայերը միշտ էլ դժգոհել են նախարարությունից, դրա չգոյությունից եւ անպետքությունից: Եվ պարզ է, որ որեւէ հայ «Արի տուն»` Հայաստան, պարբերական այցելությունների շրջանակում այդպես էլ վերջնական տուն չվերադարձավ, կազմակերպված համաժողովներում էլ խոսեցին ամեն ինչից, բացի Հայաստանից ու սփյուռքից: Սակայն նախարարը չի ընկճվել այս ամենից, ավելին` այս տարի այդ ծրագիրը նորից կիրականացնի:
Այս տարի սփյուռքի նախարարի աշխատակազմի պահպանման ծախսերի համար պետբյուջեից հատկացվել է 54 մլն 662 հազ. դրամ, իսկ նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերի համար` 164 մլն 268 հազ. դրամ (նախորդ տարվա համեմատ 14 միլիոնով ավել): Զավեշտալի է նախարարության առաջիկա ամիսների միջոցառումների ցանկին հետեւելը` «Հայրենի՛ք, քեզ այսպիսին եմ տեսնում» խորագիրը կրող նկարների մրցույթ, «Արի տուն», սփյուռքահայ երիտասարդության` Հայաստան պարբերական այցելություններ, Ստեղծագործական եւ գիտական աշխատանքի միջազգային մրցանակաբաշխություն եւ այլն:

Լիբանանաբնակ հայազգի գրող, բանաստեղծ Սագօ Արեանը, անդրադառնալով սփյուռքին, նկատեց, որ այսօր այն անշնչացած դիակ է հիշեցնում, որի վրա «հալ» չկա, ու թեեւ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իբր «ներարկումներ» է անում` այդ դիակը առողջացնելու ուղղությամբ, բայց սայլը տեղից չի շարժվում: Երեք ժողով են արել` «Հայաստան» հիմնադրամի ղեկավարությամբ, բայց որոնցից եւ ոչ մեկը ոչինչ չի տվել Հայաստանին: «Հայաստանի իշխանությունն ասում է` փող տվեք, գնանք ճանապարհներ սարքենք, գումարը վերցնում են եւ ոչինչ չեն տալիս ժողովրդին», – նկատում է Սագօ Արեանը: Ըստ նրա` այսօր Հայաստան-սփյուռք համագործակցությունը խիստ ձեւական է եւ անլուրջ:

Սագօ Արեանն այն կարծիքին է, որ Հրանուշ Հակոբյանի արտահայտած այն միտքը, թե Սփյուռքի ներկայացուցչական պալատ են ստեղծելու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում` անհիմն է, իսկ նա, ով պետք է պառլամենտ ստեղծի` պարզապես չի խոսում այդ մասին, իբր թշնամիների մոտ ավելի ուժեղ ենք ուզում երեւալ: Ըստ նրա` նման ազգային ծրագրեր կյանքի կոչելուց առաջ, թող գնան ազատագրված տարածքները վերաբնակեցնեն. «Լավ, չե՞ն ամաչում այդ մարդիկ ժողովներ անելուց, լուսանկարներ են անում, այդ լուսանկարները Facebook-ում են տեղադրում, սակայն ժողովրդի համար ի՞նչ են անում, ոչինչ… սա ողբերգություն է»: Անդրադառնալով Սփյուռքի նախարարության գործունեությանը` Սագօ Արեանը նշեց, որ այս տարիներին նախարարությունը ոչինչ չի արել, միայն 30-40 աշխատատեղ է ստեղծել եւ մեդալներ է տվել սրան-նրան, մի երկու ծրագիր («Արի տուն» եւ այլն) փորձել է իրականացնել, որոնք ի սկզբանե դատապարտված էին ձախողման:

«Հայաստանը` որպես պետություն, որպես կայացած երկիր, չպետք է խոսի սփյուռքի ներուժի մասին, թող այդ ամենն օգտագործվի, դեմ չեմ, բայց առանց խոսելու, լռությամբ: Ո՞վ է այսքան ժամանակ սփյուռքից Հայաստան եկել ներդրում արել, կամ ո՞վ է «Արի տուն» ծրագրի շրջանակներում հայրենիք վերադարձել, այս ամենը բեմականացված շոու է», – ասում է գրողը` ավելացնելով, որ Սփյուռքի նախարարության հիմնադրումից հետո ինքը սփյուռք-Հայաստան հարաբերություններում փոփոխություն պետք է տեսներ, բայց, ընդհակառակը, տեսնում է, որ շոու բիզնես են անում: Ինչքան էլ ասում եմ սփյուռքը դիակ է, բայց պետք է նկատել, որ միաժամանակ սփյուռքը նաեւ մեծ պոտենցիալ ունի, այդ պոտենցիալը պարզապես պետք է ճիշտ օգտագործել», – ասում է Սագօ Արեանը: Թե երբ կլինի երկխոսություն Հայաստան-սփյուռք հարաբերություններում, գրողի համոզմամբ` այն ժամանակ միայն, երբ ՀՀ-ն չմտածի միայն օգտագործել սփյուռքի փողերը, պետք է մտածի ու պաշտպանի, սփյուռքահային լիիրավ հայ ներկայացնի, ՀՀ քաղաքացի ու փոխարենը` նաեւ պահանջի այն պարտավորությունները, որ սփյուռքահայը պետք է անի, եւ հարաբերությունները այլ հարթության վրա կընթանան:

Ֆրանսիայում Արեւմտյան Հայաստանի Ազգային խորհրդի անդամ Արմենակ Աբրահամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ որեւէ նախարարություն (Սփյուռքի, Մշակույթի) չի պաշտպանել Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքները: Նախարարությունը, պարզվում է, նման հարցերով չի զբաղվում: Արմենակ Աբրահամյանի խոսքերով, Սփյուռքի նախարարությունն ավելի շատ միտված է սփյուռքահայությանը որեւէ կերպ ակտիվացնելու, ուժերը Հայաստանի վրա կենտրոնացնելու համար. «Մենք չենք ուզում մեր ապագան եւ մեր պարտականությունը կենտրոնացնել ՀՀ վրա, մենք աշխատանքներ ունենք անելու մեր իրավունքների պաշտպանության համար, անգամ` կապված Հայոց ցեղասպանության հետ», – նշում է Արմենակ Աբրահամյանը` հավելելով, որ իրենք այսօր Ֆրանսիայում անգամ համալսարան չունեն, որեւէ օժանդակություն չեն ստանում ՀՀ-ից, մանկապարտեզներ, դպրոցներ չունեն, իսկ Հայաստանն էլ իր կողմից չի մասնակցում դրա կազմակերպմանը. «Մեր արեւմտահայերենը բավական դժվար լեզու է, եւ մենք պրոֆեսորների կարիք ունենք, այնինչ մենք ոչ մի մասնավոր տեղ չունենք այդ պրոֆեսորներին պահպանելու համար, անգամ Երեւանում չկա դպրոց, որ արեւմտահայերենի մասնագետներ պատրաստեն: Իսկ Սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ծրագրերը, մասնավորապես «Արի տունը» ձեւական է»: Աբրահամյանը ձեւական է համարում հատկապես իրենց համար, իրենք չեն մասնակցում, փոխարենը` նա նշեց, որ այս տարի իրենք Ջավախքում կկազմակերպեն ճամբարներ, որ իրենց երիտասարդությունը շփվի մեր հայրենակիցների հետ. «Սա չի նշանակում, թե չենք ուզում մասնակցել, բայց այդպիսի հզոր հարաբերություններ չկան սփյուռքահայության հետ»:

Քաղաքագետ Նվարդ Մանասյանը օրերս «Ասպարեզ»-ում կարդացածով է տպավորվել, ըստ որի` դասագիրք է գրվում կամ ուսումնական նյութ արեւմտահայերենով, այն էլ` սխալներով, որի լեզուն ցածրակարգ է եւ կարող է ավելի վնասակար լինել: Պարզ է, որ գերատեսչական էգոիզմը դեռեւս թույլ չի տալիս վերկառուցվածքային համագործակցային տրամաբանության մեջ հաղորդակցվել, որը Սփյուռքի նախարարության դեպքում պիտի ավելի սուր լինի, քանի որ ինքնահաստատվելու խնդիր կա` թե՛ որպես կառույց, թե՛ որպես նախարար, որը սփյուռքի հարցերով է զբաղվում նման ընկալման բացակայության պայմաններում (նկատի ունի նախարարի կերպարը): Արդյո՞ք այս դեպքում նախարարությունը ձեւ չէ` առանց բովանդակության, Նվարդ Մանասյանը կարծում է, որ ձեւ է. «Սփյուռքի նախարարությունը պիտի միջգերատեսչական ու միջհաղորդակցական նորմատիվ կուլտուրայի օրինակը լիներ երկրի մյուս կառույցների համար, սակայն նույնիսկ այս հոդվածի նյութից պարզ է դառնում, որ այն հավանաբար ավելի վատն է, քան շատ այլ ավանդական ու երկար գործող կառույցներ, որոնցից էլ շատ գոհ չենք. այս դեպքում ձեւը կարեւոր է»:

Անդրադառնալով Սփյուռքի նախարարության շուրջ ծավալված վերջին իրադարձություններին` Նվարդ Մանասյանը նկատեց, որ եթե սա իրականություն է, ուրեմն պիտի խոսենք քաղծառայության համակարգի ճգնաժամի մասին, որովհետեւ նման փնթի ու ոչ բանիմաց դեպքեր գրանցվել են նաեւ այլ կառույցներում, երբ օրենսդրության փոփոխությունները արվել են առանց խորքային իմացության: Այս դեպքում, ըստ նրա, քաղծառայության համակարգի բարեփոխման ու սկզբունքների վերանայման անհրաժեշտությունը հաստատ հասունացել է. «Այս կառույցն այլ կառույցներում այս գործառույթով զբաղվողների համար դարձավ գրգռիչ գործոն, երբ փորձեց շատ գործառույթներ հավաքել իր հովանու ներքո, ու այս արհեստական մրցակցությունը, կարծում եմ, առնվազն արդյունավետության խնդիր է լուծել, իսկ մենք գիտենք, որ ծույլ (կառուցվածքի բնույթով) չինովնիկներին պարբերաբար գրգռել պետք է, այնպես որ` վատ չէ»:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում