«Ես չեմ կարող հստակ պնդել, որ դա առնչություն ունի Լևոն Տեր-Պետրոսյանի պահանջների հետ»։
Անդրադառնալով երեկ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությանը տնտեսական քաղաքականության իրականության առաջնահերթությունների վերաբերյալ` ԱԺ ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանը նկատեց, որ չափազանց կարևորում է հանրապետության նախագահի երեկվա հանդիպումը։
«Որքան էլ առաջին հայացքից այն խնդրանք էր թվում, բայց դա իրականում հանձնարարական էր, և իմ կարծիքով, չափազանց կարևոր` բոլոր ուղղություններով։ Իրապես սոցիալ-տնտեսական կնճռոտ խնդիրներ են ծանրացած հանրապետության առջև 2011թ.-ին, և այնուհետև պետք է լուծենք։
Մասնավորապես պետք է չափազանց ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ հանրապետության նախագահը ցանկացած ծրագրի ձախողումը պահանջեց բացառել, և սրա հետևանքները անպայման պետք է լինեն»,- ընդգծեց Վարդան Բոստանջյանը։