Վրացական apsny.ge լրատվական կայքի փոխանցմամբ, Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն հայտարարել է, թե չեն արդարանա արևմտյան մամուլի սպասումներն այն մասին, որ շուտով հեղափոխական իրավիճակ կառաջանա Վրաստանում.
«Առայժմ հիմք չկա պնդելու Վրաստանում հնարավոր հեղափոխության մասին: Ես համամիտ չեմ The Wall Street Journal-ի հետ, որը Վրաստանում նախահեղափոխական սպասումների հարցում հավասարության նշան է դրել Վրաստանի ու Եգիպտոսի միջև:
Թեև այժմ Վրաստանում իրավիճակը հեղափոխական չէ, սակայն այն միտում ունի վատթարանալու, քանի որ վրացական իշխանությունները չմտածված քայլեր են գործում: ԵՄ-ի հետ կնքված նոր համաձայնագրով, ԵՄ-ը կարող է, առանց որևէ բարդույթի, իր տարածքից վտարել Վրաստանի քաղաքացիներին:
Ես համամիտ չեմ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի այն մտքի հետ, թե Վրաստանում այլ նախագահական թեկնածուներ չկան: Վրաստանում այնքան խելացի անձինք կան, որ կբավականացնի 10 նախագահ ունենալու համար»:
Հիշեցնենք, որ Վրաստանի 2-րդ նախագահ Էդուարդ Շևարդնաձեն սպաշտոնավարել է շուրջ 8 տարի (26.11.1995-22.11.2003):