Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, ով դուբլ էր գրանցել Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի շրջանակներում «Մալյորկա»-ի դեմ արտագնա խաղում (0:5), գերազանցել է իր անձնական ռեկորդը` գոլ հեղինակելով 8-րդ խաղում անընդմեջ:
Բացի այդ, պորտուգալացի ֆուտբոլիստը երեկ կայացած խաղում «Ռեալ»-ի կազմում իր հեղինակած գնդակների թիվը հասցրեց 124-ի` այդ ցուցանիշով գերազանցելով Էմիլիո Բուտրոգենյոյին և Պիրիին: Նշենք, որ սա Marca-ի ներկայացրած ցուցանիշներն են: