Երեկ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել և անդրադարձել է Հայաստանի տնտեսական իրավիճակին: Անդրադառնալով դրամի փոխարժեքին, Սերժ Սարգսյանը նշել է, թե դրամի արժևորումը տնտեսության և ներքին արտադրողի համար անբարենպաստ և անընդունելի երևույթ է, և այդպիսի երևույթները տևական ժամանակ խանգարել են Հայաստանին:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանը նշեց, որ այս տարի իրենք արտարժութային բավական հանգիստ շուկա են սպասում, քանի որ սպեկուլյատիվ գործարքները սահմանափակված են նաև Կենտրոնական բանկի գործունեության արդյունքում:
Ստեփանյանի գնահատմամբ, Սերժ Սարգսյանը նկատի է ունեցել միջնաժամկետ հեռանկարը, որ վճարային հաշվի դեֆիցիտը բացասական է. «Սակայն ԿԲ-ն լողացող փոխարժեքի քաղաքականություն է իրականացնում: Փոխարժեքի մասով չեն լինի այն ցնցումները, որ տեղի ունեցան 2009-2010 թվականներին»: