Այսօր Բարսելոնայում համանուն ակումբի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին (Լա Լիգայի անցած մրցաշրջանի լավագույն ռմբարկուն) կստանա իր համար նախատեսված մրցանակը:
Իսպանիայի Լա Լիգայի 2011/12թթ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն հեղինակել էր 50 գոլ:
«Ոսկե խաղակոշիկ»-ը Մեսսիին կհանձնի Լուիս Սուարեսը: Պարգևատրման արարողությանը ներկա կլինի նաև «Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելը:







































