Saturday, 20 04 2024
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը

Ռուբեն Հայրապետյանը երկու միլիոն դրամի հույսին չի մնացել

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:


 – Պարոն Մելիքյան, չնայած լրագրողական կազմակերպությունների բարձրաձայնած մտահոգություններին, «Քաղաքացիական օրենսգրքում» կատարված փոփոխությունների «շնորհիվ» անցած երեք ամիսների ընթացքում լրատվամիջոցների դեմ պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը արատավորող տեղեկատվության հերքման և բարոյական վնասի փոխհատուցման պահանջով վեց հայց է ուղարկվել դատարաններ, իսկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ԱԺ գործարար պատգամավորներ Լևոն Սարգսյանի, Սամվել Ալեքսանյանի և Ռուբեն Հայրապետյանի հայցն` ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի:


– Ինչպես ես, այնպես էլ շատ ԶԼՄ-ների ղեկավարներ կարծում են, որ սա արշավ է լրատվամիջոցների դեմ: Այն ժամանակ  մենք նախազգուշացնում էինք, որ այս ապաքրեականացման գործընթացը, որն ընդհանուր առմամբ դրական է, և որը ողջունեցին եվրոպական կառույցները, մեր տիպի երկրներում միշտ չէ, որ հանգեցնում է ցանկալի արդյունքի: Այսօր մենք դա տեսնում ենք: Պետք է հաշվի առնել` դատական մարմիններն անկա՞խ են, թե՞ ոչ, հասարակությունը հանդուրժո՞ղ է քննադատության նկատմամբ, թե՞ ոչ, արդյոք չորրորդ իշխանությունը կայացե՞լ  է մեր երկրում, թե՞ ոչ, արդյոք ԶԼՄ-ների քննադատությունն  ընկալվո՞ւմ է, թե՞ սվիններով է ընդունվում: Մենք միշտ էլ այն կարծիքին ենք եղել, որ լրագրողի խոսքին պետք է պատասխանել խոսքով, եթե նույնիսկ այն պարունակում է վիրավորանք կամ զրպարտության տարրեր: Այսինքն` հերքումը, ներողությունը, տուգանքը ավելի ընդունելի և ճիշտ միջոցներ են, քան`լրագրողին ազատազրկելը: Ապաքրեականացումն այս տեսանկյունից օբյեկտիվ  գործընթաց է: Բայց երբ այդ գործընթացը սկսվեց Հայաստանում, մենք ասացինք, որ այն սպառնում է մահակ դառնալ ԶԼՄ-ների գլխին, և հատկապես այն լրատվամիջոցների, որոնք քննադատաբար են անդրադառնում իշխանությունների գործունեությանը: Այն ժամանակ էլ մենք պնդել ենք, որ երկու միլիոն դրամ տուգանքը անհամարժեք  է մեր լրատվամիջոցների ֆինանսական հնարավորություններին: Երբ աշխատանքային խումբ էր ստեղծվում և ԶԼՄ-ներն էլ մասնակցեցին այդ խմբի աշխատանքներին, հաշվի չառնվեց այն պնդումը, որ երկու միլիոն դրամը չափազանց մեծ գումար է մեր ԶԼՄ-ների համար: Մենք հասկացանք, որ իշխանությունները օրենսդրությունը փոխելով են ուզում հաշվեհարդար տեսնել իրենց համար անցանկալի ԶԼՄ-ների հետ:


– Բայց հենց օրենսդրության ապաքրեականացմամբ և գումար կորզելով ավելի հեշտ է դուրս մղել իշխանությունների վերահսկողության ներքո չգտնվող լրատվամիջոցներին, քան` քրեական հոդվածներով: 1999թ. ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանն ու ԵՊՀ պրոֆեսոր Նորիկ Այվազյանն էին դատի տվել «Օրագիր» թերթին` համարելով, որ իրենց պատիվն ու արժանապատվությունը վիրավորել է «Օրագիր»-ը: Այն ժամանակ, իհարկե, թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին չազատազրկեցին:


– Երևի թե գլխավոր նպատակը թերթերին պատժելն է, մի մթնոլորտ ստեղծելը, որ լրագրողը ստիպված լինի ինքնագրաքննության ենթարկվել, տասն անգամ մտածել` արժե՞ այդ մասին գրել, թե՞ ոչ, եթե հրապարակման համար տույժ-տուգանքների կարող է ենթարկվել: Նպատակը հենց ընդդիմադիր մամուլին լռեցնելն է, որովհետև հեռարձակողները դժվար թե որևէ անցանկալի խոսք ասեն իշխանությունների հասցեին:


– Այսինքն` Հայաստանո՞ւմ էլ կլինի ճիշտ այնպես, ինչպես նկարագրված է սերբ գրող Ռադոյե Դոմանովիչի «Ստարադիա» վիպակում. վիպակի գլխավոր հերոսը  նշում էր, որ թերթերի հավաքածուն դիտելիս համոզվում էր, որ  յուրաքանչյուր նոր կառավարություն միևնույն ձևով ողջունվում էր իբրև միակ ճշմարիտը, իսկ նախորդը հորջորջվում էր դավաճանական, վատ, վնասակար, սարսափելի, զազրելի:


– Հայաստանում իրադարձությունները միշտ չէ, որ զարգանում են օրինաչափ, և երևույթներն էլ արժանանում են համարժեք արձագանքի: Հայաստանը շատ առումներով է յուրահատուկ, և այս փաստն էլ ցույց է տալիս, որ նույնիսկ դրական փոփոխությունը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների:


– «Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանն  ասում է, որ թերթերին դատի տված մարդկանց նպատակը փող աշխատելն է և ոչ թե իրենց ոտնահարված իրավունքի վերականգնումը: Հակառակ դեպքում` նրանք կփորձեին իրենց պատիվն ու արժանապատվությունը պաշտպանել այլ կերպ, քանի որ օրենսդրությունը դրա հնարավորությունը տալիս է:


– Ես չեմ կարծում, թե նրանց նպատակը փող աշխատելն է: Ես չեմ կարծում, որ Ռուբեն Հայրապետյանը կամ մյուս օլիգարխները փողի կարիք ունեն կամ մնացել են այդ երկու միլիոն դրամի հույսին: Նրանցից մեկը հայտարարել էր նույնիսկ, որ դատը շահելու դեպքում այդ գումարը փոխանցելու է մանկատանը: Այստեղ ես ոչ թե փող աշխատելու միտում եմ տեսնում, այլ` լրատվամիջոցին պատժելու:  Այդ դատական գործերին ադեկվատ արձագանքեցին լրագրողական կազմակերպությունները: Մենք հանդես եկանք հայտարարությամբ և դատապարտեցինք այդ դատական գործընթացները: Հայաստանում, ցավոք, լրագրողական համայնքը պառակտված է, և այն իրավիճակներում, երբ համախմբվելու անհրաժեշտություն է առաջանում, նրանք չեն համախմբվում:


– Բայց «պատվի և արժանապատվության վիրավորանքը» ընդգրկուն հասկացություն է: Ասենք` որևէ հայտնի գործչի մականունը հրապարակելը կարո՞ղ է համարվել վիրավորանք, որը ոչ թե լրագրողն է հորինել, այլ` ընդամենը մեջբերել է այլոց խոսքից:


– Մեզ մոտ ցանկացած քննադատություն բարձրաստիճան պաշտոնյաները համարում են վիրավորանք: Մականունը հրապարակելը, կարծում եմ, կախված է լրագրողի ճաշակից: Անձամբ ես կնախընտրեի չգործածել այդ մականունը և գրել տվյալ անձի գործերի մասին, գրել, թե նա ինչ է անում, ինչպես է վարվում: Ի վերջո, առանց մականունը հրապարակելու էլ կարելի է շատ ավելի ուժգին քննադատության ենթարկել տվյալ անձին: Բայց երբ լրագրողը հարկ է համարում գրել հասարակության մեջ տարածված և շրջանառվող մականունը, ապա լրագրողն ընդամենը արձանագրում է այն: Իսկ դա վիրավորա՞նք կամ զրպարտություն է, թե՞ ոչ` կարող է որոշել դատարանը: Օրենքում հստակ է գրված, թե ինչն է համարվում զրպարտություն կամ վիրավորանք:


-Արևմուտքում, օրինակ, կա սահմանազատում լայն սպառման մամուլի (որը կոչվում է թաբլոիդներ) և պրոֆեսիոնալ մամուլի միջև. նրանցից յուրաքանչյուրը կատարում է իր առաքելությունը: Մեր երկրում այդ սահմանազատումն էլ կարծես թե չկա:


– Ինչ-ինչ բացառություններ չհաշված`իրոք այդպես է: Եթե մենք համեմատվում ենք Արևմուտքի հետ, պետք է ընդգծենք, որ այնտեղ կա կայացած դատական իշխանություն: Այնտեղ կա և՛ «դեղին մամուլ», և՛ որակյալ մամուլ: Այդ թերթերից յուրաքանչյուրն ունի իր լսարանը: Մենք ընկալում ենք «դեղին մամուլը» միայն բացասական իմաստով, բայց այդ մամուլն էլ ունի իր դերը, կատարում է իր առաքելությունը: Նա հավաքում է բոլոր ասեկոսեները, «ջրի երեսին» եղած տեղեկատվությունը, տիրաժավորում: Իսկ այդ ամենից որակյալ մամուլը կարողանում է զտել ճիշտն ու սխալը և դրանք մատուցում է հասարակությանը: Սակայն Արևմուտքում կա անկախ դատական համակարգ, կան ավանդույթներ, և դատարանը հիմնականում կարողանում է անաչառ որոշում կայացնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում