Marca-ի հաղորդմամբ, Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժգոհություն է հայտնել Իսպանիայի առաջնության խաղացանկից: Պորտուգալացի մասնագետի կարծիքով, «արքայական» ակումբն ու «Բարսելոնա»-ն հավասար պայմաններում չեն գտնվում:
«Մենք այժմ այն վիճակում ենք, որ յուրաքանչյուր միավորի կորուստը կարող է դուրս մղել մեզ չեմպիոնության համար պայքարից: Երբ մի թիմը խաղում է չորեքշաբթի և շաբաթ օրերին, իսկ մյուսը` երեքշաբթի ու կիրակի, ապա հավասար պայքարի մասին խոսելն անիմաստ է: Օրինակ` մարտի 19-ին կայանալիք «Ատլետիկո»-ի հետ խաղում ես ստիպված խաղադաշտ դուրս չեմ բերելու մեր հիմնական դարպասապահ Իկեր Կասիլիասին, որովհետև դրանից երեք օր առաջ մենք շատ կարևոր հանդիպում ունենք «Լիոն»-ի հետ: Եթե որոշ մարդիկ ցանկանում են որքան հնարավոր է շուտ ի հայտ բերեն չեմպիոնին, ապա, խնդրեմ, ես կհեշտացնեմ նրանց գործը»,- հայտարարել է Մոուրինյոն: