Wednesday, 24 04 2024
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Geopromining gold-ը հասավ իր ուզածին

Սոտք գյուղի վարչական տարածքում արդեն մի քանի օր է, ինչ GeoProMining Gold ընկերությունը սկսել է Սոտքի հանքավայրի ոսկու հանքանյութի մանրացման համար ջարդող և մանրացնող սարքի տեղադրման աշխատանքները: Այս մասին ասվում է «ԷկոԼուր» կազմակերպության տարածած հաղորդագրությունում:

«Ինչպես պարզվեց, ջարդող և մանրացնող սարքի տեղադրման նախագիծը չի ներկայացվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննությանը: «ԷկոԼուր»-ի հարցին, թե ինչո՞ւ նախագիծը չի ներկայացվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննության դիտարկմանը, ընկերության ներկայացուցիչ Արմեն Մելքոնյանը պատասխանեց, թե չի կարծում, որ ջարդող և մանրացնող սարքի համար ինչ-որ թույլտվություն է անհրաժեշտ:

Նշենք, որ հանքանյութի մանրացումը վերամշակման գործընթացի նախնական փուլն է, որը Սևանի ավազանում արգելվում է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով:

Հաշվի առնելով այն, որ ամեն ամիս ընկերությունն արդյունահանում է թունավորության առաջին դասի տարրեր պարունակող 60-70 հազար տոննա հանքանյութ, ինչպես նաև հանքանյութը պարունակում է ռադիոակտիվ տարրեր, օրինակ` թորիում, կարելի է անմիջապես ասել, որ Սոտքի բնակիչների անհանգստությունն ունի բոլոր հիմքերը, քանի որ մանրացման արդյունքում առաջացող փոշին անմիջապես կնստի նրանց տարածքների վրա, Սոտք գետի վրա, տեղումների հետ կներթափանցի ստորգետնյա ջրերի մեջ, իսկ այնուհետև` Սևանա լիճ:

Զարմանալի է միայն այն, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը, «Սևան» ազգային պարկը, բնապահպանական պետական տեսչությունն անհանգստության ոչ մի հիմք չեն տեսնում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում