Տարիներ շարունակ Շիրակի մարզի Կարմրաքար համայնքի բնակչությունը չվարակազերծված ջուր է խմում:
Գյուղի 1952 թվականին կառուցված ջրամատակարարման համակարգը վաղուց մաշվել է և շարքից դուրս եկել:
Պետական հակահամաճարակային և հիգիենիկ տեսչության Շիրակի մարզային կենտրոնի տվյալներով, 2010թ. ջրի որակի չորս հետազոտությունների արդյունքներում գրանցվել են շեղումներ: Ըստ կենտրոնի` ջրի վարակազերծումը հնարավոր է իրականացնել միայն քլորակայան ունենալու դեպքում, ինչի համար էլ ֆինանսական խոշոր ներդրումներ են հարկավոր:
Գյուղապետ Գագիկ Վահրադյանի խոսքով, ինքը անընդհատ իշխանություններին ահազանգում է խնդրի մասին: Բացի ահազանգերից, Սոցիալական ներդրումների հիմնադրամով ծրագիր է ներկայացրել, հաղթել, բայց ֆինանսավորման մասին առայժմ խոսք չկա:
Հենց այս` չվարակազերծված ջրի պատճառով գյուղի 72 ծխից ընդամենը 51 ընտանիք է մնացել: