Ճապոնական լրատվամիջոցները փոխանցում են, որ Ֆուկուսիմայի ատոմակայանում, որտեղ երկրաշարժից հետո շարքից դուրս է եկել սառեցման համակարգը, պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Jili ճապոնական գործակալությունը: Մյուս լրատվամիջոցները գրել են, որ ատոմակայանից ուժեղ ծուխ է դուրս գալիս:
Ճապոնիայի ատոմային և արդյունաբերական անվտանգության գործակալությունը հայտնում է, որ պայթյունը տեղի է ունեցել ռեակտորից դուրս: Տեղեկություններ են հաղորդվում, որ փլուզվել է էներգաբլոկներից մեկի պատն ու տանիքը: