Այսօր կայացավ «Ֆորմուլա 1»-ի՝ Հնդկաստանի գրան պրին: Հերթական անգամ հաջողությունն ուղեկցեց Սեբաստիան Ֆետելին, ով մրցաշրջանից մի քանի գրան պրի առաջ շարունակում է ավելացնել առավելությունը մրցակիցների նկատմամբ:
Մրցարշավի ավարտից հետո Ֆետելը կիսվել է տպավորություններով:
«Ես հաճույք ստացա այս գրան պրիից: Ճիշտ է, որոշ խնդիրներ ծագեցին ընթացքում, սակայն մենք պատվով դուրս եկանք բարդ իրավիճակից: Ես կարողացա պահպանել առաջատար դիրքս ու մրցարշավը ավարտել հաղթանակով:
Սա շատ կարևոր քայլ էր դեպի չեմպիոնությունը: Շատ լավ է, երբ ամեն ինչ նախատեսվածի պես է ընթանում: Ես շատ գոհ եմ այսօրվա արդյունքից»,- Ֆետելի խոսքերն է մեջբերում Autosport-ը: