Այսօր համացանցում հայտնվել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի գնդակի լուսանկարը, հայտնում է Footyheadlines-ը:
Հիշեցնենք, որ եզրափակիչ խաղը կայանալու է 2013 թվականի մայիսի 25-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում:
Գնդակի վրա նշված է նաև այն տարեթիվը, երբ առաջին անգամ անցկացվեց Չեմպիոնների լիգան, որի եզրափակիչը կայացավ հենց «Ուեմբլի»-ում:
Բացի այդ, 3 տարվա մեջ երկրորդ անգամ «Ուեմբլի»-ն որպես եզրափակչի անցկացման վայր ընտրելը պայմանավորված է նրանով, որ այս տարի Անգլիայի ֆուտբոլային ասոցացիան նշում է իր 150-ամյա հոբելյանը:









































