Friday, 19 04 2024
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ

Իշխանությունը հատակում է, իսկ որտե՞ղ է սփյուռքը

Հայաստանի իշխանական համակարգի ներկայիս վիճակի լավագույն բնութագրիչը եղավ ոչ այս կամ այն քաղաքական իրադարձությունը, ոչ այս կամ այն հայտարարությունը, պաշտոնանկությունը կամ նշանակումը, այլ առաջին հայացքից մի շատ սովորական հանդիպում:

Խոսքը Արթուր Պողոսյան անուն-ազգանունը կրող ինչ-որ մի երիտասարդի մասին է, որը Հայաստանի իշխանական համակարգում ընդունելության արժանացավ նախագահի աշխատակազմի ղեկավարի, սփյուռքի նախարարի մակարդակով: Իսկ եթե չլիներ հասարակության զվարճանքը այդ ինքնակոչ «աստղաֆիզիկոսի» հանդեպ, նրա իրական դեմքի, այսինքն՝ իրական դատարկության բացահայտման առումով, ապա շատ մեծ է հավանականությունը, որ Արթուր Պողոսյանը հայտնվելու էր նաև նախագահ Սերժ Սարգսյանի կողքին` արժանանալով նրա պաշտոնական ընդունելությանը: Կարեն Կարապետյանն ու Հրանուշ Հակոբյանը պարզապես բացում էին Սերժ Սարգսյանի ճանապարհը:

Հասարակությունն այդ ճանապարհը փակեց՝ բացահայտելով այն փակուղին, որում հայտնվել է իշխանությունը: Եվ այդ փակուղին առաջին հերթին արտահայտվում է բարոյահոգեբանական առումով: Տեղի ունեցածը վկայում է իշխանության մեջ առկա արժեհամակարգային դեգրադացիայի կատարելությունը: Դա այն է, երբ արդեն հասնում են անդունդի հատակին, բայց դեռ ողջ են մնում:

Այդ իրավիճակը թերևս սարսափելի է հենց նրանով, որ անդունդի հատակին ողջ լինելու պարագայում արդեն մարդուն պատում է անելանելիության սարսափը: Հայաստանի իշխանությունը հենց այդ զգացումների մեջ է, և դրա համար էլ այդ իշխանության մեջ բարձր մակարդակի ընդունելության են արժանանում ինքնակոչ «հանճարները»:

Անդունդի հատակում այդպես է, ամեն ինչ հակառակ, գլխիվայր շուռ եկած` անդունդի հատակում անճարը հանճար է:

Դա իրականության զգացումի բացարձակ կորստի հետևանք է: Եվ դրա վառ վկայությունն էլ այն է, որ անգամ խայտառակվելուց հետո իշխանությունը ոչ թե փորձում է գոնե այդ իրավիճակին համարժեք լինել, այլ անհամարժեքորեն դիմադրում է, փորձում է արդարանալ:

Սա միայն սփյուռքի նախարարության խնդիրը չէ: Սա ամբողջ իշխանական համակարգի խնդիրն է: Սփյուռքի նախարարությունը տվյալ դեպքում պարզապես դրա խտացված արտահայտությունն է, սիմվոլը: Եվ նաև՝ խորհրդանշական սիմվոլը: Այն իմաստով, որ գուցե հենց այդ` համահայկական ընդգրկումով է ղողանջում զանգը, որ ավետում է պետականությանը սպառնացող լուրջ տագնապը:

Դրա մասին այսօր պետք է մտածի ոչ միայն հայաստանցի հայը, կամ արտասահմանում աշխատանք գտած և նրան այստեղ օգնող նրա բարեկամն ու հարազատը, այլ պետք է մտածեն բոլոր հայերը, ում համար հայրենի պետականությունը թանկ է:

Պատահական չէ, որ հենց սփյուռքի նախարարության վրա է պայթում փուչիկը, որ սփյուռքի համար շատ ավելի հստակ ու պարզ լինի Հայաստանում կատարվողը, Հայաստանում առկա վիճակը, առավել ծանրացող ճահիճը պահանջում է նաև սփյուռքի համարժեք վերաբերմունք:

Մինչ այժմ այդ իմաստով մեզ ծանոթ է հայրենի պետականության ստեղծման, կազմակերպման և ընթացքի վերաբերյալ սփյուռքահայության վերաբերմունքի երկու տարբերակ` կա՛մ սեր, որն արտահայտվում է տուրիստական այցերի, բարեգործական հատկացումների կամ էլ կիսաշահախնդիր ներդրումների տեսքով, կա՛մ անտարբերություն և ատելություն, որն արտահայտվում է արած ներդրումները թողնելու և հեռանալու կամ ներդրումներով հանդերձ հեռանալու, կամ բարեգործություններին այլևս չմասնակցելու և նվիրատվություններ չանելու տեսքով:

Այս ծայահեղ վերաբերմունքները երկուստեք անիմաստ են, սփյուռքյան ռեսուրսի երկուստեք անտեղի մսխում են, սպառում: Իրականում սփյուռքի համար ժամանակն է գտնել այս երկու ծայրահեղություններից հրաժարվելու, բայց հայրենիքին առավել մերձենալու, հայրենի պետականության կյանքում առավել մեծ դեր ունենալու ներուժը, միջոցը, մոդելը:

Դա պետք է որ առաջին հերթին հենց հայրենի պետականության համար պատասխանատվություն վերցրած իշխանությունը կատարի, բայց հենց առկա իրադարձությունը, տեղի ունեցած միջադեպը վկայում են, որ Հայաստանի իշխանությունը դա անելու ունակ չէ, որովհետև հասել է արդեն հատակին:

Սփյուռքի խնդիրն է այժմ կա՛մ լինել այդ իշխանության հետ և նույնպես իջնել հատակ, քանի որ այլ կերպ իշխանության կողքին լինելն անհնար է, կա՛մ էլ լինել Հայաստանի հասարակության հետ և ջանքերը ներդնել, որ կանխվի գոնե պետության գահավիժումը, որ պետությունը հատակում չհայտնվի իշխանության հետ միասին:

Իսկ դրա հնարավորությունը դեռ կա՝ ի դեմս այն հասարակության, որն այսօր Հայաստանում դրսևորում է իսկապես քաղաքացիական որակներ, անկեղծություն, հաստատակամություն, թե՛ Հայաստանի, թե՛ նույնիսկ գլոբալ աշխարհի մարտահրավերների հանդեպ համարժեքություն: Առաջին հայացքից այդ փոքր և զվարճալի թվացող միջադեպը իրականում իր խորքում վկայում է, թե ինչքան ողբերգական է իրավիճակը:

Այդ իմաստով թերևս ժամանակն է, որ Հայաստանի քաղաքացիական հասարակության ռեսուրսն էլ բավական կենսունակ և առարկայական մեսիջներ հղի սփյուռքին: Դա ամենևին չի նշանակում, թե սփյուռքը պետք է գա և Հայաստանում մասնակցի իշխանափոխոխության գործընթացի: Բոլորովին: Դա Հայաստանի քաղաքացու գործն է, և դրա համար նախ պետք է գալ ու դառնալ Հայաստանի քաղաքացի:

Բայց միայն քաղաքացիությունը չէ, որ սփյուռքին Հայաստանի պետականության արդիականացման գործընթացներին աջակցելու հնարավորություն է տալիս: Հնարավոր են աջակցության բազմաթիվ այլ ձևեր, պարզապես դրանք գտնելու համար հայրենիքին պետք է նայել ոչ թե լուսանկարչական ապարտի օբյեկտիվի, այլ օբյեկտիվ իրականության պրիզմայով:

Եվ այդժամ, երբ սփյուռքը կփորձի ու անկասկած կտեսնի հայրենիքի իրական, խորքային խնդիրները, հայկական պետականության իրական մարտահրավերները, և կհամոզվի, որ իրականում դրանք համաշխարհային մութ ուժերի կենտրոնակայաններից կամ այլևայլ օթյակներից չեն բխում, այլ բխում են մեր իսկ` հայերիս մտածողությունից, անկասկած կսկսի տեսնել նաև այն հնարավորությունները, որ ունի Հայաստանի պետականության արդիականացման գործին նպաստելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում