Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Էֆթանազիա. մարդասպանությո՞ւն, թե՞ հումանիզմ

Ամերիկայի Վաշինգտոն նահանգնում դեռ 2009 թվականից ուժի մեջ է մտել էֆթանազիայի մասին օրենքը, որը թույլ է տալիս բժշկին անբուժելի հիվանդի ցանկության դեպքում նրան ցավերից ազատելու համար դեղերի մահացու չափաբաժին տալ:

Վաշինգթոնը Արիզոնա նահանգից հետո երկրորդն է, որն ընդունել է այս օրենքը, համաձայն որի` մահացու չափաբաժնով դեղը պետք է նշանակվի 18 տարին բոլորած ու նահանգում ապրող հիվանդին, ում մնացել է ոչ ավելի քան կես տարվա կյանք:

Կյանքից հրաժարվող հիվանդը պետք է երկու բանավոր ցանկություն հայտնի՝ 15 օրվա ընդմիջումով, ապա պետք է գրավոր հաստատի իր ցանկությունը, իսկ այդ գործընթացին ներկա պետք է գտնվի երկու վկա, ովքեր կապ չունեն դիմում ներկայացնողի հետ:

Դիմումի հիման վրա բժիշկը գրում է որևէ դեղամիջոցի մահացու չափաբաժնի համար նախատեսված դեղատոմս, որն էլ պետք է ընդունի հիվանդը:

Ֆրանսիայում սենատի սոցիալական հարցերով հանձնաժողովն էլ արդեն օրինագիծ է ընդունել էֆթանազիայի օրինականացման մասին։

Ինչ վերաբերում է Հայաստանին. «Հայաստանի Հանրապետությունում ինքնասպանությունը պատասխանատվություն չառաջացնող արարք է: Իսկ այդ ինքնասպանությունն այլ անձի միջոցով իրականացնելը վերջինիս համար առաջացնում է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված կարգով` որպես մեկ ուրիշին ապօրինաբար կյանքից զրկել` հասարակ սպանություն»,- ասում է իրավաբան Տիգրան Գրիգորյանը:

Այնպես որ իրավաբանի խոսքով, էֆթանազիան, այսինքն` հիվանդի խնդրանքով նրա մահվան արագացումը որևէ գործողությամբ և միջոցներով, արգելված է, ու այն անձինք, ովքեր գիտակցաբար իրականացնում են էֆթանազիա, կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հայ բժիշկների շրջանում կարծիքներն այս մասին հակասական են. «Գիտեմ, իմ գործընկերներից շատերը ինձ այս կարծիքի համար քննադատում են, որոշները` անմարդկային համարում, բայց ես վաղուց արդեն այն կարծիքին եմ, որ էֆթանազիան շատ դրական արարք է, հատկապես այն դեպքերում, երբ խոսքն իսկապես անբուժելի եւ ծանր տառապանքների մեջ գտնվող անձին տանջանքից ազատելուն է վերաբերում:

Իհարկե ընդունելու դեպքում պետք է անչափ հետեւողական լինել, որպեսզի որոշ մարդիկ սեփական շահերի համար դա չօգտագործեն: Սակայն մենք իրավունք չունենք կանգնել ու նայել մարդուն, ում կյանքը թելից է կախված, ու խնդրում է իրեն ազատել տառապանքից. անմարդկայինը հենց դա է»,-ասում է ուռուցքաբան Գագիկ Շահնազարյանը:

Իսկ սրտաբան Ռուբեն Մարգարյանը խնդրում է ուշադրություն դարձնել հարցի ճիշտ հակառակ կողմի վրա. «Ամեն դեպք ու ամեն ճակատագիր իր առանձնահատկություններն ունի…իհարկե, շատ են դեպքերը, երբ տարիներ շարունակ կոմայի մեջ է հիվանդը, ու ոչինչ, սակայն լինում են չէ՞ հրաշքներ, լինում են չէ՞ դեպքեր, երբ մարդը ամենաանհավատալի պահին առողջանում է»:

Իրավաբան Սերգեյ Կարապետյանը այս մասին նշում է. «Եթե խոսեմ զուտ որպես իրավական դաշտի մասնագետ, անձն ունի կյանքի իրավունք, այսինքն` ապրելու, որը նշանակում է նաև մյուս բոլոր Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներից օգտվելու իրավունք: Իսկ եթե անձն ունի կյանքի իրավունք, ապա միանշանակ ունի նաև իրեն այդ կյանքից զրկելու իրավունք: Թողե՛ք թող այդ մարդն անձամբ որոշի կենսագործել իր ապրելու իրավունքը, թե զրկել իրեն դրանից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում