Հայաստանում տիրող գնաճը պայմանավորված է այն հանգամանքով, որ հանրապետությունում արտադրությունը պակասում է, նաեւ` շարունակում է գերկենտրոնացված մնալ: «Երբ գերկենտրոնացված է լինում, պատկերացրեք, նույն արտադրանքը 1000 հոգի են արտադրում, մեկ այլ դեպքում 10 հոգի են արտադրում: Երբ 10 հոգի են արտադրում, նրանց մոտ գերկուտակում է առաջանում, սկսում է կապիտալը արտահանվել: Հիմա Հայաստանից հսկայական կապիտալ է արտահանվում: Մարդիկ դա չեն էլ թաքցնում`անիմաստ համարելով այլեւս բիզնեսը մեր երկրում: Հետեւաբար` արտադրությունը մեր երկրում պակասում է:








































