Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի կայսր Ակիհիտոյին, որում, մասնավորապես, ասված է.
«Ձերդ Մեծություն,
Խորապես ցնցված եմ Ճապոնիան պատուհասած ողբերգական տարերային աղետի բոթից։ Անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ բազմաթիվ մարդկային զոհերի և ավերածությունների կապակցությամբ։
Վստահ եմ, որ Ճապոնիայի իշխանությունների կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան հաղթահարել այս դաժան փորձությունը։ Վստահ եղեք, որ այս ծանր պահին Հայաստանը զորավիգ է բարեկամ Ճապոնիային, և մեր անկեղծ ցանկությունն է համեստ կարողությունների չափով օժանդակել այս սարսափելի աղե-տի հետևանքների վերացմանը:
Կիսելով Ձեր և Ճապոնիայի ժողովրդի վիշտն ու ցավը` զոհվածների հարա¬զատ-ներին և մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն»։
ՀՀ նախագահի աշխատակազմ