Ինչպես հաղորդում է ChronicleLive.co.uk կայքը, Մեծ Բրիտանիայի Ուոլսենդ քաղաքում ապրող Կամո Մանուկյանի երեխաներին` Լյուսիին և Արսենին կարող են արտաքսել երկրից` Կամոյին և նրա կնոջը բաժանելով երեխաներից:
Մանուկյանների ընտանիքն այստեղ է տեղափոխվել Ուզբեկստանից 2007թ.-ին` այն բանից հետո, երբ հետապնդումների են ենթարկվել միջինասիական հանրապետությունում: Վերջերս դատարանը արգելք է դրել ծնողների արտաքսման որոշման վրա, սակայն երեխաները Մեծ Բրիտանիայում մնալու իրավունք չունեն, և վտանգ կա, որ նրանք կարտաքսեն:
Հայ ընտանիքի համայնքում այս դեպքը մեծ աղմուկ է բարձրացրել, քանի որ Մանուկյանները դարձել էին այդ համայնքի անբաժանելի մասը: Երեխաները մասնակցում էին այստեղ մի քանի հասարակական ծրագրերի, նրանք մի քանի հազար ժամ կամավորական աշխատանքներ են կատարել:
Facebook-ում բացվել է «Մանուկյանները պետք է մնան» խումբը (Manukyan family must stay):