Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան թենիսի Ստամբուլում ընթացող Ամփոփիչ մրցաշարի երրորդ խաղում Սամանտա Ստոսուրի հանդեպ հաղթանակ տանելուց հետո մեկնաբանել է խաղը:
«Ես գիտեի, որ Սպիտակ խմբում արդեն զբաղեցրել եմ առաջին տեղը, սակայն ես ուզում էի հաղթել ու կորտ դուրս եկա հենց այդ նպատակով:
Այսօր ես փորձեցի այնպես անել, որ Սամանտան չկարողանա ցույց տալ իր խաղը: Վերահսկում էի խաղը»,- խաղից հետո ասել է Շարապովան:








































