Thursday, 28 03 2024
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին

ԵՀՄՖ-ն կոչ է անում որդեգրել նոր ռազմավարություն

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահությունը ողջունում է Արցախի ինքնորոշման իրավունքի շուրջ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեի հստակ դիրքորոշումը: Սա այն սպասելիքներից էր, որի շուրջ ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը վերջերս բազմիցս հայտարարել էր իր մամլո ասուլիսներում: Ըստ Գրիգորյանի սպասվում է ավելին, այս տարվա ընթացքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի շուրջ կլինեն ևս մի քանի երկրների կողմից դրական արձագանքներ: Ասենք, որ այս հարցին խիստ նպաստում է նաև Ադրբեջանի «կառուցողական» վերաբերմունքը: Մասնավորապես հետաքրքրական է Արցախ այցելած օտարերկրյա քաղաքական և տնտեսական խոշոր գործիչներին «պերսոնա նոնգրատա» հայտարարելու Ադրբեջանի պրակտիկան: Համարյա բոլոր այդ անձինք վերադառնալով՝ լծվում են Արցախի անկախության պայքարին, քանի որ այլևս ապացուցված են համարում, որ այդպիսի երկրի հետ, ինչպիսին Ադրբեջանն է, երկխոսելն աբսուրդ է: Կոնկրետ, օրինակ, Սլովակիայում ունենք «պերսոնա նոնգրատա»-ի շքանշանակիրների մի ամբողջ խումբ, որն Արցախի անկախության համար պայքարող մարտիկների մի ջոկատի է վերածվել: Ինչ վերաբերվում է Ֆրանսիայի պարագային, ապա հայտնի է, որ ԱԳ նախարարին Արցախի ինքնորոշման շուրջ հարցն ուղղեց Ֆրանսիայի սենատի անդամ, «պերսոնա նոնգրատա»-ի շքանշանակիր Ֆրանսուա Ռոշբլուան, և անկասկած նրա շնորհիվ էր, որ այսօր հնչեց Ֆրանսիայի ԱԳՆ դիրքորոշումը: ԵՀՄՖ-ն անկասկած շատ բարձր է գնահատում ֆրանսահայ լոբբիստների կողմից կատարված աշխատանքները և Արցախի նախագահ Բակո Սահակյանի պատմական այցը Փարիզ, որի շնորհիվ արժանացանք այս արդյունքին:

Ըստ ԵՀՄՖ-ի նախագահության՝ մենք սպասելիքներ ունենք նաև Հայաստանի իշխանություններից: Կարիք կա կատարելու երկու կարևոր քայլ.

1. Արցախին շուտափույթ դարձնել բանակցությունների կողմ,

2. Հայաստանի ԱԺ-ում վերահաստատել Արցախի անկախության փաստը:

Ընդ որում, ՀՀ ԱԺ-ն կարող է Արցախի անկախությունը ճանաչել անմիջապես այն բանից հետո, երբ Արցախին բանակցությունների կողմ դարձնելու պահանջին Ադրբեջանն ընդդիմանա ու փորձի կասեցնել: Այս քայլերից հետո բոլոր այն երկրներում, որտեղ աշխատում են հայկական ուժեղ լոբբիստներ կամ լոբբիստական կազմակերպություններ հնարավոր կդառնա՝ համոզելու տեղական պառլամենտներին միանալու Արցախի ինքնորոշման սկզբունքը հաստատող գործընթացներին, ու շատ կարճ ժամանակ հետո կարելի է ակնկալել այն, ինչ ասվում է ԵՀՄՖ-ի նախագահի կողմից. Արցախի անկախությունը հաստատող բանաձևեր:

ԵՀՄՖ-ն ևս մեկ անգամ կոչ է անում բոլորին աշխատել համատեղ և կուռ ծրագրով վերոհիշյալ ռազմավարությունը իրականացնելու համար:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում