Գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, բրիտանացի լեգենդար բռնցքամարտիկ Լենոքս Լյուիսը հայտարարեց, որ ի դեմս հանրահայտ մարզիչ Էմանուել Սթյուարդի՝ մեծ բռնցքամարտը կորցրեց իր ամենամեծ հարստություններից մեկը.
«Մենք ջերմ հարաբերություններ էինք պահպանում: Մեննին միշտ ասում էր, որ ես լավագույնն եմ: Իրականում լավագույնն ինքն էր, իսկ ես երջանիկ եմ, որ եղել եմ նրա լավագույն աշակերտներից մեկը:
Մեծ բռնցքամարտը կորցրեց իր ամենամեծ հարստություններից մեկը»,- հայտարարեց Լյուիսը:
Հիշեցնենք, որ 69-ամյա Սյթուրդը մահացավ ս.թ. հոկտեմբերի 25-ին: