Thursday, 28 03 2024
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի

Գողականը վերացնելու համար բանակի ծանրաբեռնվածության մակարդակը պետք է բարձրացնել

«Եթե վերցնեք վերջին 10-15 տարիների արտակարգ դեպքերը և վերլուծեք մահվան ելքով դեպքերը, միջանձնային հարաբերությունների մեջ որակական տեսանկյունից փոփոխությունները, ապա դուք կնկատեք, որ շատ մեծ բան չի փոխվել»,- մեզ հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը:


– Պարոն Աղաբեկյան, Դուք երկար տարիներ եղել եք ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ: Անցյալ տարի բանակում տեղի ունեցած սպանությունները, արտակարգ միջադեպերը հասարակական լայն արձագանքի արժանացան: Ինչի՞ հետ եք կապում բանակում ստեղծված իրավիճակը: Իրավիճակը համեմատե՞լ եք Ձեր պաշտոնավարման ժամանակաշրջանի հետ:


– Ես նման համեմատություն երբեք չեմ ցանկացել անել` մեր ժամանակ, հետո, մեզնից առաջ, որովհետև ես բանակի ստեղծման ակունքներում եմ կանգնած, և իմ մտահոգությունների շրջանակն է անընդհատ փոփոխությունների ենթարկվում: Սկսած, երբ պաշտպանական շրջանի հրամանատար էի, մինչև պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոն հասնելը: Հետագայում նաև որպես պատգամավոր բերեցի իմ մասնակցությունը բանակաշինության գործում: Այս առումով բանակաշինությունը մի շարունակական գործընթաց է, որը երբեք չի ավարտվում: Չի ավարտվում այնքան ժամանակ, քանի կան զինված ուժեր, քանի կա հստակ ձևակերպված մարտական խնդիր: Ինչ վերաբերում է թափանցիկությանը` պետք է նշեմ, որ ապագայում դա, իհարկե, ավելի լավ ազդեցություն է թողնելու: Հնարավոր է հիմա խոչընդոտ է առաջացնում` թյուրըմբռնման հարցեր են առաջանում, անհասկանալի իրավիճակներ են ստեղծվում, բայց վստահ եմ, որ ապագայում բերելու է իր դրական ազդեցությունը: Այդ որոշումը պայմանավորված չէ անձով, դա բարեփոխումների շրջանակներում է, որը սկսվել է դեռևս 2000թ.-ին Պնախարար Սերժ Սարգսյանի օրոք և իր շարունակությունն է գտնում: Այս գործընթացներում կարևորվում է նաև հասարակության մասնակցությունը: Մեկ այլ հարց է, թե հասարակությունը պատրա՞ստ է օժանդակելու խնդիրների իրականացմանը: Գիտեք, շատ հստակ մի բան կա. այդ մասին իր հետաքրքիր խոսքն է ասել հայտնի գիտնական Հանթիգտոնը: Նա տարանջատել է տոտալիտար հասարակարգի բանակը ժողովրդավարական հասարակարգի բանակից: Ֆաշիստական, պահպանողական հասարակարգի բանակը` ժողովրդավարական հասարակարգի բանակից: Եթե տոտալիտար հասարակարգի բանակում հասարակությանը մատուցվում է, որ զինծառայողական հագուստ կրողը ամենահայրենասերն է, ապա ժողովրդավարական հասարակարգում հագուստ կրողը ուղղակի լավ պրոֆեսիոնալ է: Իսկ ամենահայրենասերը կամ բանակում է, կամ քայլում է փողոցներում, և ոչ մեկս նրա տեղը չգիտենք: Այս առումով շարունակական բարեփոխումները բերելու են, իհարկե, դրական արդյունքի:



– Մենք այսօր ո՞ր ճանապարհով ենք ընթանում:


– Ե՛վ մեր Սահմանադրությունն է ասում, թե մենք ինչ հասարակարգ ենք կառուցում, ե՛ւ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում մեր հասարակությունում: Ես կարծում եմ, որ մեր հասարակությունը իր մասնակցությամբ, ինչու չէ` նաև իր պարտադրմամբ գնում է էլ ավելի դեմոկրատական հասարակարգի: Մնում է` հասարակությունը սկսի ընկալել այդ դեմոկրատական հասարակարգի դժվարություններն ու առավելությունները, որը իր արտացոլումն է գտնում նաև զինված ուժերում:



– Ի՞նչն է պակասում, թե՛ ՊՆ-ին, թե՛ հասարակությանը, որ բանակում առկա խնդիրները դրական հանգուցալուծում ստանան:


– Ես գտնում եմ, որ այն իրավիճակը, որը առկա է բանակում համապատասխանում է այն մարտական խնդրին, որն իրականացնում են մեր զինված ուժերը և այն թվաքանակին, որը մեր զինված ուժերի կազմն է: Հիմա ի՞նչ է փոխվել. եթե վերցնեք վերջին 10-15 տարիների արտակարգ դեպքերը և վերլուծեք մահվան ելքով դեպքերը, միջազգային հարաբերությունների մեջ որակական տեսանկյունից փոփոխությունները, ապա դուք կնկատեք, որ շատ մեծ բան չի փոխվել: Եթե փոխվել էլ է, ապա հասարակության մեջ տեղի ունեցող փոփոխությունների արդյունքում է դա տեղի ունեցել: Պարզապես մեծացել է քաղաքացիական հասարակության, հասարակական կազմակերպությունների, ինչու չէ` նաև լրագրողների հետաքրքրությունը բանակի հանդեպ: Ինչին պետք է ընդունենք, որ նպաստել են ԶՈւ-ի գործողությունները, որը ի վերջո բերելու է դրական արդյունքի: Մնում է տեսնել, թե ինչքանով է հասարակությունը բանակի ղեկավարության հետ կիսում այն մտահոգությունները, որ առկա են բանակում: Ինչքանով է կիսում և ինչքանով է պատրաստ կառավարության մյուս ճյուղերի մասնակցությամբ շարունակել պայքարել այդ արատավոր երևույթների դեմ: Ինչ վերաբերում է խնդրի դրական հանգուցալուծմանը` կարծում եմ, որ իրական վիճակի մատուցումն է միայն բերելու դրական արդյունքի: Սա ամենակարևորն է: Իսկ երկրորդ` մեր բանակում առկա խնդիրների զգալի մասը գալիս է հասարակությունից: Հետևաբար գտնում եմ, որ հանրակրթության մեջ լուրջ բարեփոխումներ պետք է անել: Մասնավոր օրինակ բերեմ` 2005, թե 2006թ.-ին օրենք ընդունվեց, որտեղ ֆիզիկական կուլտուրա առարկան դարձավ պետական ավարտական քննություն: Ինչքա՞ն է դա կարևորվում հանրակրթությունում: Կա՞ գոնե մեկ դեպք, երբ աշակերտը այդ առարկայից ստանա ոչ բավարար գնահատական: Կա՞ արդյոք մի դեպք, երբ քննություն ընդունվի ֆիզիկական կուլտուրա առարկայից: Ո՛չ, չկա: Շարունակվում է լռակյաց համաձայնությունը ծնողների, աշակերտների և ուսուցիչների միջև: Կարևորելով ֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա, հայոց լեզու, օտար լեզու առարկաները` որպես ընդունելության քննություն: Իսկ լավ ֆիզիկական տվյալներ` նշանակում է առողջ հոգի, նշանակում է` առողջ երիտասարդ, նշանակում է` բանակում իր տեղը ունեցող անձ, զինվոր:


– Դուք հավատո՞ւմ եք, որ կա մեխանիզմ, որը կարող է բանակում արմատախիլ անել խորհրդային անցյալից մնացած գողական օրենքները:


– Գողական ասվածը իրականում դա քաղաքացիական կյանքից է գալիս: Նման արատավոր երևույթները արմատախիլ անելու միակ տարբերակը բանակում ծանրաբեռնվածության աստիճանի բարձրացումն է: Միգուցե պահն է, որ բանակը վերանայի օրվա կարգացուցակը, այնպիսի ծառայություն կազմակերպի, որ ազատ ժամանակը այնքան սահմանափակի, որ իրականում միջանձնային հարաբերությունների տեսանկյունից տեղ, ժամ, րոպե չմնա: Ինչու չէ` այդ կոլեկտիվ դաստիարակության էլեմենտները ավելի խստացնելով` բոլորը կգիտակցեն, որ մեկը բոլորի համար է, բոլորը` մեկի: 97թ.-ից սկսած մենք սխալ մոտեցում ունեինք, մենք առաջնորդվում էինք զինվորը մեղք է, հետևաբար հրամանատարը շատ ուշադիր պետք է լինի նրա նկատմամբ: Սակայն պետք չէր այդպես մտածել, պետք է զինվորին վերաբերվել որպես մի տղամարդու, որը երկու տարով եկել է բանակ և պետք է այդ դպրոցը պատվով անցնի: Իսկ արատավոր երևույթները վերացնելու համար միգուցե մենք մարտական առարկան պետք է ավելի դժվարացնենք, կոպիտ էլեմենտներ մտցնենք, որ էլ ավելի կոփվի մարդը: Նկատի ունեմ, որ բանակը վերանայվելու տեղ ունի, բայց որ միայնակ չի կարող այդ խնդիրը լուծել` միանշանակ է:



– Հրամանատարի մեղքով արձանագրված ցանկացած դժբախտ դեպքից հետո մեր իշխանության ներկայացուցիչները նշում են, որ մենք միաժամանակ մեծ հարգանք ունենք պատերազմով անցած մեր հրամանատարների նկատմամբ: Դա արդարացվա՞ծ եք համարում: Բանակում փոփոխությունների դիմելու համար մենք այսօր կադրային փոխարինողներ ունե՞նք:


– Մեծ հարգանքը երբեք չի ազատել պատասխանատվությունից: Դա միանշանակ իմացեք: Այնպիսի սպայական կազմ, այնպիսի մարտական փորձ ունեցող, պարգևատրումներ ստացած, հարյուրավոր խրախուսանքներ ունեցող մարդիկ են պատժվել: Միաժամանակ այդ մարտական ուղի անցած կազմի մեջ ոչ բոլորն են եղել, որոնք ունեցել են կրթություն, մանկավարժության փորձ, որոնք ի վիճակի են եղել նստել և սովորել: Այսինքն` ունեն փայլուն մարտական ուղի, բայց չունեն բավարար գիտելիքներ: Մի փաստ պետք է հաշվի առնել, որ պատերազմից արդեն անցել են տարիներ, արդեն լրանում է այդ կազմի զինվորական ծառայության 20 տարվա ստաժը, և նրանք բոլորը արդեն զորացրվում են զինված ուժերից: Ինչ-որ տեղ ցավոք սրտի: Իսկ փոխարինողները այն կազմն է, որը պատրաստվում է ռազմաուսումնական հաստատություններում: Դրական առումով ունենք մեծ առավելություն, որ փոխարինողները ունեն ռազմական կրթություն, բացասականն էլ այն է, որ նրանց մոտ պակասում է այն փորձը, որը կրում էր նախկին սպայական անձնակազմը, որը պատերազմի ժամանակ որպես շարքային, որպես ենթասպա, որպես սպա անցել է ծառայություն:



– Որքանո՞վ է Հայաստանը այսօր պատրաստ հնարավոր պատերազմին` թե՛ բարոյական, թե՛ նյութական ռեսուրսների առումով:


– Եթե կա հակառակորդ, եթե այդ հակառակորդը ունի ռազմական գործողություններ սկսելու պլան և չի սկսում, պատճառը մեկն է` նա գիտի, որ ունի համապատասխան դիմակայություն: Այս առումով, կարծում եմ, մեր բանակը ամբողջությամբ պատրաստ է, որ ցանկացած ոտնձգության պաշտպանական մարտի շրջանակում արժանի հակահարված հասցնի: Մեր երկիրը միշտ հայտարարել է, որ ռազմական գործողություններ վերսկսելու խնդիր չունի, բայց պատրաստ է ցանկացած պահի պաշտպանել իր տարածքները: Այս առումով իմ անձնական կարծիքը հետևյալն է` մեր բանակը պատրաստ է դիմակայել ցանկացած ռազմական գործողությունների:



– Բանակի ակունքներում կանգնած մարդ եք: Վերադառնալու ցանկություն չունե՞ք:


– Բանակ վերադառնալու ցանկություն չկա: Ես ինձ ավելի լավ եմ զգում մի այնպիսի միջավայրում, երբ ես կառավարվում եմ իմ ցանկությամբ, երբ ես իմ օրը կարողանում եմ անձամբ կառավարել: Այս առումով, իհարկե, քաղաքացիական կյանքում ինձ շատ լավ եմ զգում: Հետևաբար բանակ վերադառնալու ցանկություն չունեմ:



– Առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրվելո՞ւ եք:

– Չպատասխանեմ այդ հարցին: Հատկապես այն դեպքում, երբ կարճ ժամանակ է մնացել դա բացահայտվելու համար: Թող այդ հարցին ժամանակը պատասխանի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում