Այսօր Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկաատը տվել է այն 20 ֆուտբոլիստների անունները, որոնք կպատրաստվեն «Եվրո-2012»-ի ընտրական փուլի B խմբում մարտի 26-ին կայանալիք Հայաստանի հավաքականի հետ հանդիպմանը:
Նրանք են`
Դարպասապահներ` Իգոր Ակինֆեև (ԲԿՄԱ), Վյաչեսլավ Մալաֆեև (Զենիթ):
Պաշտպաններ` Ալեքսանդր Անյուկով (Զենիթ), Ալեքսեյ Բերեզուցկի, Վասիլի Բերեզուցկի, Սերգեյ Իգնաշևիչ (բոլորը ԲԿՄԱ), Յուրի Ժիրկով (Չելսի), Ռոման Շիշկին (Լոկոմոտիվ):
Կիսապաշտպաններ` Դինիյար Բելյալետդինով (Էվերտոն), Ալան Ձագոև (ԲԿՄԱ), Իգոր Դենիսով, Կոնստանտին Զիրյանով, Ռոման Շիրոկով (բոլորը Զենիթ), Իգոր Սեմշով (Դինամո), Դմիտրի Տորբինսկի (Լոկոմոտիվ):
Հարձակվողներ` Անդրեյ Արշավին (Արսենալ), Ալեքսեյ Իոնով, Ալեքսանդր Կերժակով (երկուսն էլ Զենիթ), Ռոման Պավլյուչենկո (Տոտենհեմ), Պավել Պոգրեբնյակ (Շտուտգարտ):