Իսպանացի հեծանվորդ Ալբերտո Կոնտադորը մեկնաբանել է այն փաստը, որ ամերիկացի նախկին հեծանվորդ Լենս Արմստրոնգը մեղավոր է ճանաչվել արգելված խթանիչներ օգտագործելու հարցում:
«Իմ կարծիքով՝ Արմստրոնգին նվաստացրել են, ոչնչացրել են: Նրանից նոր թեստ չվերցրին, այլ ամբողջովին հիմնվեցին մի արդյունքի վրա, որ կարող էր լինել դեռևս 2005 թվականին: Կցանկանայի՝ այս որոշումը մի քիչ ավելի շուտ կայացվեր»,- Կոնտադորի խոսքերն է մեջբերում Reuters-ը: