Իսպանացի հայտնի ավտոարշավորդ, «Ֆորմուլա-1»-ի երկակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոն կարծում է, որ Ferrari-ն, եթե ցանկանում է 2012 թվականին հաջողություն ունենալ, ապա որակավորման փուլի շրջաններից մեկում պետք է բարձրացնի բոլիդի արագությունը:
«Մրցաշարում կարևորագույնն այն է, թե որտեղից ես մեկնարկում: Եթե մեկնարկում ես փոուլից, ապա հավանականությունը 99 տոկոս է, որ դու կխուսափես բախումներից: Այնպես որ, Ferrari-ն պետք է ամեն ինչ անի պոուլ-փոզիշնից մեկնարկելու համար:
Սեբաստիան Ֆետելի դեմ գալիք պայքարը բարդագույններից է լինելու: Գուցեև Red Bull-ը հույսը դնում է իր մեքենաների արագության վրա և դա համարում է իր առավելությունը: Սակայն յուրաքանչյուր թիմ ունի ևˊ իր առավելությունները, ևˊ թերությունները: Մենք կփորձենք օգտագործել մեր առավելությունները»,- ասել է Ալոնսոն: