«Նախագահների եռակողմ հանդիպումից հետո մենք տակավին բավարար ժամանակ չունենք նույնիսկ հաստատելու, որ իսկապես Ադրբեջանը տեր է այն խոսքին, որը արտացոլված է համատեղ հայտարարության մեջ։ Այսինքն՝ որ խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով։ Սա հերթական անգամ Ադրբեջանի կողմից, կասեի՝ լկտի, արհամարհական վերաբերմունք է և՛ Ռուսաստանի նկատմամբ, և՛ ընդհանրապես համանախագահող երկրների նկատմամբ, և համաշխարհային հանրության հասցեին։ Այս վերաբերմունքը լրիվ անընդունելի է, և անհրաժեշտ է, որ միջնորդ երկրները համարժեք ու շատ հստակ արձագանքեն Ադրբեջանին, ասեն այն, ինչ մինչև հիմա չեն ասել։ Այսինքն՝ ասեն, որ սրանից հետո այլևս նման վերաբերմունքն անհանդուրժելի է»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ արձագանքելով այն բանին, որ և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմը հայտարում եh, թե երկու կողմերի դիրքորոշումը շահեկանորեն փոխվել է, այնինչ շփման գծում հայ զինվոր է սպանվում։