Սոչիում ստորագրված հուշագրի վերաբերյալ ծայրահեղ են գնահատականները՝ թե՛ դրական, թե՛ բացասական:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը համոզված է. «Որևէ նոր բան տեղի չի ունեցել: Սոչիում վերահաստատվել են խաղաղ կարգավորմանն ուղղված ձգտումները, և համատեղ հայտարարության մեջ որպես նոր երևույթ կարելի է համարել սահմանի վրա զինված ուժերի շփման գծում հրադադարի խախտման դեպքերի հատուկ քննություն անցկացնելու պատրաստակամությունը»:
Ըստ պատգամավորի՝ սա ինքնին հետաքրքիր է, նման բան 20 տարուց ավելի է՝ տեղի չի ունեցել, և, բնականաբար, նման քննություն անցկացնել հնարավոր չէ առանց Ղարաբաղի մասնակցության:
«Ես վստահ եմ, որ Ադրբեջանը ցանկություն չի ունենա նման քննություն իրականացնել, և այդ պատճառով այնքան էլ դրական տրամադրված չեմ»,- եզրափակեց Վ. Հովհաննիսյանը։