«Զենիթ»-ի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին «Անդերլեխտ»-ի դեմ խաղից հետո (1:0) կիսվել է տպավորություններով:
«Ես գոհ եմ թե՛ խաղից, թե՛ արդյունքից: Միակ բանը, որից դժգոհ եմ, չիրացրած պահերի մեծ քանակությունն էր: Հավանաբար, շատ էինք շտապում գրոհների եզրափակիչ հատվածում:
Թիմը հիմա կազմավորման այն փուլում է, որ երբեմն չի կարողանում ստեղծագործել հարձակման գծում ու դրա համար էլ հաճախ չի օգտագործում պահերը»,- հայտարարել է Սպալետին:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրի խաղում «Զենիթ»-ը սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց բելգիացիներին, իսկ միակ գոլը հեղինակեց Ալեքսնադր Կերժակովը: