Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհուրդը պատրաստվում է 20 մլրդ դոլար հատկացնել Բահրեյնին և Օմանին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Գումարը պետք է բաժանվի երկու երկրների միջև, որտեղ այս պահին հզոր հակակառավարական ցույցեր են տեղի ունենում:
Այս գումարը նախատեսված է Բահրեյնում և Օմանում առաջիկա 10 տարիների ընթացքում ենթակառուցվածքային և բնակարանային խնդիրները լուծելու, գործազրկությունը կրճատելու համար: Այս քայլով Պարսից ծոցի երկրները փորձում են խուսափել Բահրեյնից և Օմանից բողոքի ակցիաների՝ իրենց երկիր տեղափոխվելուց:
Տեղեկացնենք, որ Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդում, Բահրեյնից և Օմանից բացի, այդ կազմակերպության անդամ են հանդիսանում Սաուդյան Արաբիան, Քաթարը, ԱՄԷ-ն և Քուվեյթը: