Friday, 29 03 2024
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար

Ի՞նչ է պահանջվում Հայաստանի իշխանությունից

Լատվիա կատարած այցի ընթացքում, մեկնաբանելով մարտի 5-ին Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը, Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե մոտ ապագայում հնարավոր կլինի որոշակի համաձայնության հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ:

Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե Սոչիի հանդիպումից հետո Ադրբեջանի դիրքորոշման մեջ առաջընթաց կա: Սերժ Սարգսյանը նշել է, թե խոսքը երեք սկզբունքների մասին է`ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ինքնորոշման իրավունք: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ հակամարտող կողմերն առաջիկայում որևէ փաստաթուղթ կստորագրեն այդ երեք սկզբունքների շրջանակում` պարտավորվելով, որ բանակցության ընթացքում դուրս չեն գա այդ շրջանակից:

Հայտնի է, որ հայկական կողմը պատրաստ է ստորագրել նման մի փաստաթուղթ, որտեղ կամրագրվեն այդ երեք դրույքները: Ադրբեջանը այդպիսի փաստաթղթից հրաժարվում էր: Ինչ է փոխվել այժմ, որ Ադրբեջանը կարող է համաձայնել այդպիսի բան ստորագրելուն: Չէ՞ որ դա կնշանակի, որ Ադրբեջանը պարտավորվում է չպատերազմել:

Ինչ խոսք, պատերազմի դեպքում այդ թղթին ոչ ոք չի նայի, ինչպես որ շատ պատերազմներ տեղի են ունենում` շատ թղթերի վրա թքած ունենալով, բայց, այդուհանդերձ, դրա ստորագրումը կնշանակի, որ Ադրբեջանը խոցելի է դարձնում իր դիրքը և ինքն իր ռազմատենչությունը դադարեցնելու տակ է ստորագրում: Ինչն է համոզել Ադրբեջանին, կամ ինչն է համոզելու, եթե, իհարկե, Սերժ Սարգսյանի խոսքերը պարզապես հոգեբանական և տեղեկատվական գրոհի տարբերակ չեն, այլ իսկապես համապատասխանում են իրականությանը:

Շատ բան պարզ կլինի Ադրբեջանի արձագանքից` լռություն, թե հերքում կհետևի Բաքվից: Սակայն հատկանշական է, որ Հայաստանը, փաստորեն, առաջին անգամ բանակցային նախագահական հանդիպումից հետո հայտարարում է ոչ թե Ադրբեջանի ապակառուցողականության, այլ դիրքորոշման փոփոխության և առաջընթացի մասին:

Իսկ գուցե Ադրբեջանին պարզապես պարտադրել են, ստիպել են մեղմացնել դիրքորոշումն ու գնալ փաստաթղթի մոտալուտ ստորագրության: Ի վերջո, վերջին շրջանում ադրբեջանական կողմի վրա բավական մեծ էր գրոհը թե Վիկիլիքսի, թե նաև արաբական գործընթացների համատեքստում: Չմոռանանք, որ բավական հեղինակավոր փորձագետներ Ադրբեջանը համարեցին արաբական ալիքի հաջորդ կանգառի հավանական թեկնածու:

Ըստ երևույթին, Ալիևին հասկացրել են, որ երկրի ներսում իշխանություն պահելու գրավականը ոչ թե ներքին սպառման ռազմատենչություն ցուցաբերելն է, այլ Ղարաբաղի հարցում միջազգային կոնտեքստի մեջ տեղավորվելը և ընդունելը, որ ստատուս-քվոն դեռ երկար կպահպանվի:

Սակայն դա, իհարկե, չի նշանակում, որ Հայաստանի իշխանությանն այդ ամենի դիմաց ոչինչ չի ներկայացվել որևէ պահանջի տեսքով: Հազիվ թե միջազգային հանրությունն Ադրբեջանին միակողմանիորեն թեքեր դեպի կառուցողականություն և հնազանդություն:

Ըստ երևույթին, Հայաստանից էլ դրա դիմաց որոշակի բաներ կպահանջվեն:

Ընդ որում, չի բացառվում, և գուցե նույնիսկ շատ հավանական է, որ Հայաստանին ներկայացվող միջնորդական պահանջները վերաբերվեն ներքին կյանքին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում