Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին կայցելի Ադրբեջան։ Այցի մասին հայտնել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբեկովը։ Նա հայտնել է, որ այժմ ճշտվում է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ Ադրբեջան կատարելիք այցի ժամկետը։ Այցի ընթացքում կքննարկվեն ԼՂ հիմնահարցում Ֆրանսիայի դերի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի գործունեության հարցերը, ասել է Ամիրբեկովը։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները: