Այս պահին համաշխարհային լրատվամիջոցները ցուցադրում են, թե Ճապոնիայում ինչպես են հսկայական տարածքներ անցել ջրի տակ` օդանավակայաններ, կամուրջներ, հազարավոր մեքենաներ քշվել են օվկիանոս: Մարդիկ ստիպված են եղել բարձրանալ հարակից շենքերի տանիքներ: Ալիքները եղել են 10 մետր բարձրությամբ: Հայտնում են, որ դեռ վտանգ կա, որ այլ տարածքներում էլ ցունամին կարող է ավերածություններ առաջացնել:
Երկրաշարժը զգացվել է հարավարևելյան Ասիայի ողջ տարածաշրջանում` Չինաստան, Ինդոնեզիա, Ֆիլիպիններ: Այս պահին հայտնի է, որ Տոկիոյում փլուզվել է ուսումնական կենտրոն, կան վիրավորներ:
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Կամչատկայում ակտիվացել են միանգամից երեք հրաբուխ` Կարիմսկի, Կիզիմեն և Շիվելուչ: Վերջին մեկ օրվա ընթացքում տեղի է ունեցել մոտ 200 սեյսմիկ իրադարձություն, այդ թվում` հզոր ժայթքումներ: