Քիչ առաջ ճապոնիայի Միյագի պրեֆեկտուրայում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում ակզմել է 7.9 մագնիտուդ: Էպիկենտրոնը եղել է մայրաքաղաք Տոկիոյից 380 կմ հեռավորության վրա: Հզոր ցնցումները զգացվել են նաև մայրաքաղաքում: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Միյագի պրեֆեկտուրայում հայտարարվել է ցունամիի վտանգի մասին, որի ալիքների բարձրությունը կարող են կազմել մինչև 6 մետր: Ցունամիին պատրաստվում են նաև Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում: Մասնակի տարհանում է իրականացվում մայրաքաղաք Տոկիոյում::
Հայտնի է նաև, որ դադարեցվել է Միյագի պրեֆեկտուրայի ատոմակայանի աշխատանքը: Այս մասին ահղորդում է RIA-Novosti գործակալությունը: