Անգլիական «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ իր ակումբը պատրաստվում է գերմանական «Շալկե»-ի դեմ պայքար մղել՝ միմիայն հաջորդ փուլ դուրս գալու համար:
««Արսենալ»-ի առաջնային նպատակն է փլեյ-օֆֆ դուրս գալ: Սա առաջնահերթ է, և մենք փորձում ենք հետևել դրան: Շատ հետաքրքիր ու լարված դիմակայություն է սպասվում, քանի որ գերմանական կողմը միշտ էլ պայքար է մղում՝ անկախ այն հանգամանքից, թե որտեղ է տեղի ունենում խաղը: Մենք միշտ ենք ուզում հաղթել, նույնն էլ՝ այսօր: Ցանկանում ենք երեք միավոր վաստակել՝ ցույց տալով մեր լավագույն խաղը»,- ասել է Արսեն Վենգերը:









































