Friday, 29 03 2024
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո

Արյան և հանցագործությունների վրա հիմնված իշխանությունը դատապարտված է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, 1994-2008թթ. ՀՀ ԱԳՆ աշխատակից` ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ Մարթա Այվազյանը


 


– Ի՞նչ ակնկալիքներ ունեք ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողների սպասվող այցից: Նրանք բավական երկար ժամանակ չայցելեցին Հայաստան. այս ընթացքում ո՞ր խնդիրներն են առաջնահերթ, որոնք պետք է ներկայացնել համազեկուցողներին:


– Համազեկուցողների այցը և դրա հնարավոր արդյունքները պետք է փորձել գնահատել վերջին երկու տարիների ընթացքում, այսինքն` ԵԽԽՎ-ում Հայաստանի իրավիճակի վերջին ծավալուն քննարկումից հետո ե՛ւ Հայաստանում, ե՛ւ ընդհանրապես միջազգային հարթակում տեղի ունեցած իրադարձությունների ենթատեքստում:


Նախ դիտարկենք Հայաստանը: Մարտի 1-ի իրադարձությունների, դրանց պատճառների քննության, 10 սպանությունների բացահայտման ԵԽԽՎ կարևորագույն պահանջը, ըստ էության, ՀՀ իշխանությունների կողմից բացարձակապես չկատարվեց: Առայսօր Հայաստանի բանտերում են գտնվում քաղաքական դրդապատճառներով, անարդար դատավարությունների արդյունքում ազատազրկված ՀՀ քաղաքացիներ: Իշխանությունների հույսը, որ իրենք կկարողանան վերջնականապես կոծկել իրենց կողմից կատարված հանցագործությունները, որ ժամանակի ընթացքում միջազգային հանրությունը կմոռանա 2008թ.-ի մարտի 1-ի իրադարձությունների մասին` չիրականացան, ինչի մասին են վկայում անցած երեք տարիների ընթացքում հրապարակված մի շարք միջազգային ատյանների զեկույցները, ընդունված փաստաթղթերը, բանաձևերը, այլ պետությունների կողմից հնչեցված գնահատականները: Տեղի ունեցան նաև մի շարք բացահայտումներ, որոնցից ամենակարևորը ես համարում եմ մարտի 1-ի իրադարձություններում բանակի հակասահմանադրական ներգրավման փաստը հաստատող նախկին ՀՀ Պնախարարի ստորագրած 0038 գաղտնի հրամանի հրապարակումը: Այս հրամանն ապացուցեց, որ 2008թ. մարտի 1-ին Հայաստանում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում: Այն նաև իր արտացոլումը գտավ նույն ԵԽԽՎ-ում պատգամավորների կողմից ստորագրված և շրջանառության մեջ դրված համապատասխան բանաձևում:


Միջազգային հարթակում նույնպես զգացվում են էական տեղաշարժեր: Վերջին 30-40, որոշ դեպքերում նույնիսկ 50 տարիների ընթացքում աշխարհում հաստատված և գործող փոխհարաբերությունների ձևաչափը, ներառյալ հիմնական քաղաքական և ուժային կենտրոնների կողմից մի շարք պետություններում գոյություն ունեցող և առայսօր ընդունելի համարված կարգերը սպառել են իրենց և այսօր, ժամանակի և զարգացման անհրաժեշտության թելադրանքով, ինչպես նաև ներքին և արտաքին գործոնների ազդեցությամբ կարիք ունեն սկզբունքային փոփոխության և ենթարկվում են վերանայման: Այս գործընթացների ապացույցները կարելի է գտնել արաբական աշխարհում, նախկին ԽՍՀՄ տարածքում տեղի ունեցած իրադարձություններում և դրանց նկատմամբ միջազգային հանրության արձագանքներում, Աստանայում կայացած անարդյունք ԵԱՀԿ գագաթնաժողովում և այլն: Սա է իմ գնահատականով ներկայիս իրավիճակի համառոտ նկարագիրը, հենց այս տեսանկյունից է պետք գնահատել համազեկուցողների այցը, և այս հարցերի շուրջ է պետք ձևավորել երկխոսությունն իրենց հետ:


Ակնհայտ է, որ ներկա իրավիճակում ԵԽԽՎ-ն` հանձինս իր համազեկուցողների, պարտավոր է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել ՀՀ իշխանությունների նկատմամբ, դա է ե՛ւ իրենց` որպես կազմակերպության, որը գործում է իրեն տրված որոշակի մանդատի շրջանակներում և պարտավոր է կատարել այդ մանդատով սահմանված առաքելությունը, ե՛ւ պահի պահանջը: Ի՞նչ ձևով դա կլինի` կմնա միայն ԵԽԽՎ սահմաններում, կարտահայտվի հերթական բանաձևում, թե կփոխանցվի նաև ԵԽ նախարարների կոմիտեին` մենք կտեսնենք:


– Արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները փաստեցին, որ Եվրոպան մի տեսակ դուրս մնաց գործընթացներից, այսինքն` արաբական աշխարհում հասարակությունը մարդու իրավունքների, ազատությունների մասին էր բարձրաձայնում` ինքնուրույն, առանց Արևմուտքի աջակցության: Ուշացումով մենք եվրոպացի պաշտոնյաներից լսեցինք, թե արաբական աշխարհում կատարվող իրադարձությունները ստիպեցին ավելի հետևողական լինել գործընկեր պետությունների հանդեպ: Այս առումով` հնարավո՞ր եք համարում, որ Հայաստանի իշխանությունների բացթողումների նկատմամբ աչք փակելու քաղաքականությունը Արևմուտքի կողմից վերանայվի:


– Արաբական աշխարհում տեղի ունեցած և շարունակվող իրադարձությունները վկայում են այն մասին, որ փոփոխությունների կարիք է հասունացել նաև առաջին հայացքից կայուն թվացող հասարակություններում, պետություններում, և որ այդ փոփոխությունները տեղի են ունենում` անկախ դրանց նկատմամբ արտաքին աշխարհի վերաբերմունքից: Ես չէի ասի, որ Եվրոպան դուրս մնաց գործընթացներից: Ուղղակի, հայտարարելով ժողովրդավարությունը, մարդու իրավունքները որպես գերագույն արժեք, նրանք միևնույն ժամանակ պատրաստ չէին արագ արձագանքել մասնավորապես արաբական աշխարհում, որի ապակայունացումը կարող է հանգեցնել համաշխարհային մակարդակով ծանրագույն ցնցումների, իրադարձությունների նման կտրուկ զարգացման: Սրա պատճառները կարելի է գտնել ե՛ւ առանձին պետությունների դիրքորոշումների համապատասխանեցման անհրաժեշտության մեջ, ե՛ւ այդ պետությունները միավորող կառույցների ընթացակարգերով: Միևնույն ժամանակ, այսօր ակնհայտ է, որ Եվրոպան, և ոչ միայն, միջազգային հարաբերություններում շեշտը նորից դնում է ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքների վրա, որոնք դիտարկվում են միջազգային կայունության հիմք: Եվ եթե նրանք ներկա իրավիճակում հայտարարել են այդ հարցում հետևողական լինելու իրենց դիրքորոշումը, դժվար է ենթադրել, որ մեր իշխանություններին կհաջողվի այս անգամ ևս խուսափել պատասխանատվությունից:


 – Մոլդովա, Ղրղզստան, Բելառուս, արաբական աշխարհ` եթե փորձենք զուգահեռներ տանել, ի՞նչ ընդհանրություններ կան Հայաստանի հետ և ի՞նչ առավելություններ` մեր դեպքում, եթե այդպիսիք կան:


– Իհարկե կան զուգահեռներ, այն է` ժողովրդի ընդվզումն անցանկալի, կոռումպացված, բռնապետ իշխանությունների դեմ, ժողովուրդների պայքարը իրենց իրավունքների և ազատությունների, օրենքի գերակայության և իրական ժողովրդավարության հաստատման համար: Կան նաև ընդհանրություններ դեպքերի զարգացման առումով, մասնավորապես` Բելառուսում տեղի ունեցած իրադարձությունները, իշխանությունների գործողությունները, շատ և շատ դեպքերում կրկնեցին մարտիմեկյան իրադարձությունները` թփերի մեջ թաքցված զենք` անհայտ անձանց պատկանող և ընդդիմությանը վերագրված, իշխանությունների կողմից պատվիրված և սադրիչների կողմից իրականացված թալան, ընդդիմադիր գործիչների մասայական ձերբակալություններ, ազատ խոսքի սահմանափակում և այլն: Ընդհանրապես Բելառուսում տեղի ունեցած իրադարձությունները որոշ չափով հետևանք են նաև Հայաստանի իշխանությունների անպատժելիության` 2008թ. մարտի 1-ին կատարված հանցագործությունների համար, և այս առումով Բելառուսում տեղի ունեցածի համար պատասխանատվություն են կրում նաև այն միջազգային կառույցները, որոնք ժամանակին, ինչ-ինչ քաղաքական կամ այլ նկատառումներից ելնելով, հանդուրժեցին Մարտի 1-ը, և այսօր պատժամիջոցներ են կիրառում Բելառուսի իշխանությունների նկատմամբ (նույն ԵԽԽՎ-ն, ԵՄ-ն):


Միևնույն ժամանակ, բոլոր թվարկված պետություններում տեղի ունեցած իրադարձությունները ունեն իրենց տարբերությունները թե՛ իրադարձությունների դրդապատճառների, թե՛ հիմնական դերակատարների, թե՛ արտաքին և ներքին գործոնների ազդեցության և թե՛ համաչափության տեսանկյունից:


Տարբերություն և առավելություն եմ համարում նախ Հայաստանի ընդդիմության ձևավորման, կազմավորման և կայացման գործում արտաքին դերակատարների ազդեցության բացակայությունը: Ընդդիմությունը ձևավորվել է Հայաստանում, Հայաստանի քաղաքացիների կողմից և իր գործողությունները ծառայում են մեր ազգային շահերին, մեր նպատակներին: Փոփոխությունների անհրաժեշտության գիտակցությունը հասունացել է երկրի ներսում, այդ գախափարի կրողները, իշխանափոխություն պահանջողները և այդ գործընթացն իրականացնողներն են Հայաստանի քաղաքացիները: Այս ամենը հիմքն ու գրավականն է նրա, որ փոփոխությունները Հայաստանում կլինեն կենսունակ, հիմք կհանդիսանան Հայաստանում ժողովրդավարության կայացման, ինչն իր հերթին կնպաստի տարածաշրջանում երկարաժամկետ կայունության ամրապնդման:


– Մենք ականատես ենք ԱՄՆ-Ռուսաստան փոխհարաբերություններում «վերբեռնմանը»` մի շարք միջազգային հարցերում դիրքորոշումների (Իրան, Լիբիա) մերձեցմանը: Պարզ է, թե ինչ ազդեցություն ունի ՌԴ-ն Հայաստանի իշխանությունների վրա և ինչ նշանակություն ունի Հայաստանը ՌԴ համար: Դուք հնարավո՞ր եք համարում, որ ինչ-որ պահից ՌԴ-ին անհրաժեշտ լինի դեպի ժողովրդավարություն գնացող Հայաստանը, և ոչ այն Հայաստանը, որն այսօր կա` թույլ իշխանություն, ուժեղ ընդդիմություն, որն ընդունակ է ժամանակ առ ժամանակ փողոց հանել մի քանի տասնյակ հազարավոր մարդկանց:


– Չթերագնահատելով Հայաստանի նշանակությունը Ռուսաստանի համար, նաև չանելով ենթադրություններ, թե ինչպիսի Հայաստան է նախընտրում Ռուսաստանը` միևնույն ժամանակ գտնում եմ, որ ներկայումս Ռուսաստանի համար ամեն դեպքում նախընտրելի չէ որպես գործընկեր ունենալ վերջնականապես վարկաբեկված և հանցագործների պիտակը կրող Հայաստանի իշխանություններին: Պատմությունը ցույց է տալիս, որ ցանկացած իշխանություն, որը հաստատվել է արյան և հանցագործությունների վրա` վաղ թե ուշ դատապարտված է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում