Thursday, 25 04 2024
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով

Իշխանությանն արտահերթ ընտրություն է պարտադրվել

Շատերն են ասում, որ հենց սկզբից էլ պարզ էր, որ Հայ ազգային կոնգրեսի առաջադրած 15 պահանջները իշխանությունը չի կատարելու: Ինչ խոսք, այդ շատերն իսկապես իրավացի են: Համենայնդեպս, շատ քիչ է հավանականությունը, որ այդ պահանջները կարող են կատարվել:

Հետևաբար հարց է առաջանում` ինչո՞ւ առաջադրել պահանջներ, որոնք ինքդ էլ գիտես, ոչ չեն կատարվելու: Նախ` քաղաքականությունը այն չէ, երբ անում ես բաներ, որոնց ելքի կամ արդյունքի հարցում ունես 100 կամ 90 տոկոս համոզվածություն: Երբ որևէ քայլ անում ես նախապես ունենալով այդպիսի համոզվածություն, ապա դա ոչ թե քաղաքական գործունեություն է, այլ առևտուր` երբ կա կոնկրետ ապրանք և այն ունի կոնկրետ գին. տալիս են` տալիս ես, չեն տալիս` պահում ես քեզ:

Շատերը, թերևս, շատ վերապահումներ ունեն Հայ ազգային կոնգրեսի քաղաքականության վերաբերյալ, ընդ որում` շատերը գուցե ունեն արդարացի վերապահումներ, բայց Կոնգրեսը քաղաքականություն, ոչ թե առևտուր անող ուժ է: Եթե Հայ ազգային կոնգրեսը լիներ առևտուր անող ուժ, ապա նա վաղուց էր առևտրի մեջ մտել իշխանության հետ և ստանալով իր դիվիդենտները` հիմա վայելում էր դրանք: Քաղաքականությունն ու առևտուրը տարբեր բաներ են, և հարկ է զանազանել դրանք: Կոնգրեսն առևտրի առաջարկ չէ, որ անում է իշխանությանը: Կոնգրեսը քաղաքական առաջարկ է անում:

Իսկ այդ դեպքում արդեն ապրանքի «գինը» ոչ թե կողմերն են որոշում` «վաճառողն» ու «գնորդը», այլ որոշում է իրավիճակը: Ընդ որում` իրավիճակն է որոշում ոչ միայն «գինը», այլ նաև թե ով է «գնորդը» ու «վաճառողը»: Հետևաբար Կոնգրեսի առաջարկները պետք է դիտարկել իրավիճակի համատեքստում: Երբ այդ լույսի ներքո ենք նայում դրանց, ապա պարզ է դառնում, որ եթե ոչ բացառապես բոլոր 15 դրույթներով, ապա առանցքային հարցերի առումով Հայ ազգային կոնգրեսը ներկայացնում է հասարակական-քաղաքական քննարկումների և հնարավոր զարգացումների մի մոդել, որի առումով կարևորը ոչ այնքան այն է, թե կոնկրետ ժամկետում ինչ պատասխան կտա իշխանությունը, այլ այն, թե այդ մոդելը ինչ արձագանքներ կառաջացնի հասարակական-քաղաքական դաշտի սուբյեկտների մոտ: Այլ կերպ ասած` Կոնգրեսը օրակարգ է առաջարկում, ոչ թե ինչ-որ պահանջագիր կամ վերջնագիր:

Օրակարգ է առաջարկում բոլոր այն ուժերին ու խմբերին, որոնք շահագրգռված են Հայաստանը ներկայիս ծանրագույն վիճակից հանելու հարցում: Եվ այսօր ներկայացվածը դիտարկել միայն այն համատեքստում, թե կընդունի՞ արդյոք իշխանությունը, թե՞ չի ընդունի` ըստ էության շատ նեղ պրիզմա է և համարժեք չէ խնդիրների այն լայն ճակատին, որ կա այսօր Հայաստանում:

Առաջարկված օրակարգի առանձնահատկությունն այն է, որ դա չընդունելը լինելու է չընդունողների խնդիրը, քանի որ այդ դեպքում նրանք կա՛մ դուրս են մնալու օրակարգ-համակարգի ծիրից, կա՛մ ստիպված են լինելու առաջարկել իրենցը և փորձել դրա շուրջ հավաքել և կենտրոնացնել հասարակությանը: Իսկ այդ դեպքում հասարակությունն արդեն կընտրի, թե ում օրակարգ-համակարգի հետ է փորձում ապագա հույսեր կապել:

Այսինքն` Կոնգրեսի 15 դրույթները քաղաքական ուժերին կամ թիմերին և առաջին հերթին իշխանությանը դնում են անխուսափելի մրցակցության փաստի առաջ` պարտադրելով որոշակի ընտրություն կատարել ու նաև ընտրության հնարավորություն տալով հասարակությանը: Մի՞թե դա յուրօրինակ արտահերթ ընտրություն չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում