Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Ալիկ Սարգսյանի վերջին ջղաձգումները կամ պաշտպանության կարիք ունեցող մարդը

Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը երեկ կառավարության նիստից հետո դուրս է եկել ոչ թե հետին մուտքից, այլ գլխավոր շքամուտքից և ընդառաջ գնացել բացօթյա առևտրով զբաղվող ցուցարար կանանց և «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին:

Կեցցե՛ Ալիկ Սարգսյանը, համարձակ է, չի վախեցել, որ կանայք իր հանդեպ բռնություն կկիրառեն: Չէ՞ որ ոստիկանությունը հենց այդպես էլ ներկայացնում էր իրավիճակը ուղիղ մեկ շաբաթ առաջ, երբ ուժ էր կիրառել այդ կանանց և պատգամավորների հանդեպ: Ոստիկանները իրավիճակը ներկայացնում էին այնպես, որ կանայք էին առաջինը գրոհել իրենց վրա:

Բայց նաև Ալիկ Սարգսյանը թերևս չի ամաչել, որ ընդառաջ է գնացել կանանց: Չէ՞ որ այն բանից հետո, ինչ տեղի էր ունեցել նախորդ շաբաթ, ոստիկանապետը պետք է ամաչեր կանանց երեսին նայելուց, ամաչեր նաև իր ենթակա ոստիկանների փոխարեն, որոնք բռնություն են կիրառում ընդամենը մի քանի ցուցարար կանանց հանդեպ:

Մինչդեռ Ալիկ Սարգսյանը ոչ միայն չի ամաչել ու ընդառաջ է գնացել, այլ չի ամաչել ու հայտարարել է, որ ոստիկաններից հեռու մնան և չհամարձակվեն որևէ բան ասել ոստիկաններին: Սարգսյանը սպառնացել է, որ ավելի խիստ է լինելու այդ դեպքում: Այսինքն` նա գնացել ու կանանց դիմաց պահել է ոստիկանների թասիբը: Ուրեմն Ալիկ Սարգսյանը նաև թասիբով է:

Բայց այդ ամենից զատ, ըստ ամենայնի, Ալիկ Սարգսյանը պարզապես փորձել է այդ կերպ լուծել ոստիկանությունում ունեցած իր լուրջ խնդիրները: Բանն այն է, որ համակարգում Ալիկ Սարգսյանը, մեղմ ասած, չունի բավարար իշխանություն: Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները ամեն րոպե սպասում են նրա պաշտոնանկությանը:

Ավելին, եթե մի համակարգում Երևանի ոստիկանապետը կարող է առանց գլխավոր ոստիկանապետից քաշվելու ասուլիս տալ ու հայտարարել, որ այո՛, ինքը հավակնում է գլխավոր ոստիկանապետի պաշտոնին, պարզապես սպասում է իր ժամանակին, ու մնում է անպատիժ, և նույնիսկ ոստիկանապետը չի համարձակվում մեկնաբանել իր փաստացի ենթակայի ասածը, ապա դժվար է ասել, թե այդ համակարգում ինչ կշիռ ունի այդ ոստիկանապետը:

Եվ նման հարցեր առաջանում են նաև այդ ամենը տեսնող ոստիկանների մոտ, որոնք նաև ամեն օր լսում են ոստիկանապետերի նորանոր թեկնածուների մասին: Ալիկ Սարգսյանն այդ դեպքում վերածվում է ընդամենը ձևական ֆիգուրի: Ավելին, այս ամենին գումարվեց նաև Հովիկ Թամամյանի աշխատանքից ազատման դեպքը, երբ պարզվեց, որ դա տեղի է ունեցել գլխավոր դատախազության պահանջով:

Այլ կերպ ասած, ոչ թե ոստիկանապետը, այլ գլխավոր դատախազն է որոշում, թե ով մնա ոստիկանությունում, իսկ ով հեռացվի աշխատանքից: Այս ամենից հետո հասկանալի է, որ Ալիկ Սարգսյանին վստահող ոստիկանների թիվը, մեղմ ասած, կտրուկ անկում էր ունենալու:

Եվ ահա նա, օգտվելով առիթից, դուրս է գալիս կանանց դեմ, որ ոստիկանների մունդիրի պատիվը պահի` այդպիսով շահելով նրանց համակրանքը, վստահությունը, ցույց տալով, որ ինքը ոստիկանների պաշտպանն է, որ իր վրա կարող են հույս դնել, որ ինքը նրանց կպաշտպանի կանանցից, և գուցե նաև երեխաներից:

Իրականում, սակայն, ոստիկանապետի ջղագրգիռ տոնն ու նյարդային արձագանքները, հատկապես Զարուհի Փոստանջյանի հետ զրույցում, վկայում են, որ նա ինքը ունի լուրջ պաշտպանության կարիք, որովհետև հանգիստ, ինքնավստահ մարդը կանանց առաջ չի հայտնվում այդպիսի նյարդային և ջղագրգիռ վիճակում:

Եվ այդ ամենից հետո երևի թե կարելի է ասել, որ Ալիկ Սարգսյանն ուզում էր լավ լինի, սակայն ստացվեց ինչպես միշտ, և ոստիկանները ի դեմս նրա ոչ թե իրենց պաշտպանին տեսան, այլ տեսան նյարդային մի մարդու, որն ինքը պաշտպանության կարիք ունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում