«Սևիլիա»-ի կիսապաշտպան Խեսուս Նավասը մոտ ժամանակներս կարող է համալրել Լոնդոնի «Արսենալ»-ի շարքերը:
Իսպանական մամուլի տեղեկացմամբ՝ «զինագործներ»-ը 2013 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք կբերեն Իսպանիայի հավաքականի 26-ամյա կիսապաշտպանի իրավունքները, եթե չկարողանան իրենց կազմում պահել Թեո Ուոլքոթին:
«Սևիլիա»-ն պատրաստ է զիջել իր առաջարներից մեկի տրանսֆերը, քանի որ ֆինանսական լուրջ խնդիրներ ունի:










































