Երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն իր տիտղոսը կփորձի պաշտպանել ֆրանսիացի բռնցքամարտիկ Մեհդի Բուդալայի հետ մենամարտի արդյունքում: Մենամարտը կկայանա դեկտեմբերի 15-ին:
Հիշեցնենք, որ չեմպիոնի կոչումն Աբրահամը նվաճեց ս.թ. օգոստոսին՝ պարտության մատնելով գերմանացի բռնցքամարտիկ Ռոբերտ Շտիգլիցին:
Հիշեցնենք, որ Աբրահամը Շտիգլիցին պարտության մատնեց մրցավարների միաձայն որոշմամբ (116:112, 116:112, 115:113):