«Առաջին լրատվական»-ն արդեն տեղեկացրել էր, որ Այսօր Իջևանի «Արնար» մարզադաշտում կայացած Հայաստանի գավաթի խաղարկության «Շիրակ»-«Փյունիկ» քառորդ եզրափակիչի առաջին խաղում հանդիպման գլխավոր մրցավար Մանուկ Ֆահրադյանն անհասկանալի պատճառով խաղադաշտից հեռացրել էր «Շիրակի» ֆուտբոլիստ Արմեն Տիգրանյանին:
«Շիրակ»-ի փոխնախագահ Արտակ Միքայելյանը ակումբի մամուլի ծառայությանը տեղեկացրել է, որ «Շիրակ» ֆուտբոլային ակումբը պատրաստվում է դիմել ՀՖՖ-ին, որ վաղը քննարկվի վերոնշյալ դրվագը` հույս ունենալով, որ Արմեն Տիգրանյանի ստացած կարմիր քարտը չեղյալ կհամարվի և նա կկարողանա մասնակցել մարտի 14-ին կայանալիք հանդիպմանը:
«Շիրակ» ակումբի մամուլի քարտուղարություն