CBS հեռուստաալիքի հաղորդավար Բոբ Շիֆերը, ով երկուշաբթի երեկոյան կվարի ԱՄՆ նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը, խոստովանել է, որ ամենաշատը վախենում է, որ այլևս հարցեր չի ունենա թեկնածուներին տալու:
«2008 թ. Օբամայի և Մաքքեյնի միջև հեռուստաբանավեճից առաջ ես մի ահավոր երազ տեսա: Ես մասնակիցներին ասացի, որ այլևս հարցեր չունեմ իրենց տալու, և հանկարծ ժամացույցիս նայելով՝ հասկացա, որ դեռ երեսուն րոպե էլ կա բանավեճի ավարտին: Բայց մի անհանգստացեք, ես շատ հարցեր ունեմ տալու»,- Hill թերթին ասել է 75-ամյա լրագրողը:









































