Լոնդոնի «Չելսի»-ն պատրաստ է 30 միլիոն եվրո հատկացնել կատալոնական «Բարսելոնա»-ին՝ վերջինիս կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու համար: Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը՝ հղում կատարելով Daily Mirror-ին:
Նախատեսվում է գործարքն իրականացնել 2013 թվականի ամռանը, սակայն նախնական բանակցություններ կսկսվեն մոտ ապագայում:
24-ամյա իսպանացին Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 8 հանդիպման, որոնցից 7-ում խաղադաշտ է ելել իբրև մեկնարկային կազմի ֆուտբոլիստ: Գոլի հեղինակ չի դարձել և ստացել է չորս դեղին քարտ:








































