Լիբանանի բանկը խոստացել է Սիրիայի հակամարտության հետ կապված անկարգությունները կանխելու համար վճռական միջոցներ ձեռնարկել:
Մինչդեռ երկուշաբթի օրը վեց մարդ վիրավորվել է Բեյրութի հարավային թաղամասերում տեղի ունեցած բախումների հետևանքով:
Երկուշաբթի օրը սունիների և շիաների միջև բախումները կանխելու նպատակով մայրաքաղաքի Կասկաս թաղամաս են մտել զինվորներ և հրասայլեր:
Երկրի հյուսիսային Տրիպոլի քաղաքում բախումների հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ տասը:
Բախումներից հետո բանակի հրամանատարությունը քաղաքական առաջնորդներին կոչ է արել զգույշ լինել իրենց հրապարակային ելույթներում, որպեսզի իրադրությունն ավելի չսրվի:
Ցուցարարների մի խումբ դեռ շարունակում է Բեյրութի կենտրոնում վրաններում ապրել: Նրանք խոստացել են չդադարեցնել նստացույցը մինչև վարչապետը չհեռանա: Ավելի վաղ լիբանանյան անվտանգության ուժերը ցրել էին այն ցուցարարներին, որոնք ցանկացել էին ներխուժել կառավարության շենք:











































