Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին պատրաստվում է առաջարկել Եվրամիության անդամ երկրների ղեկավարներին օդային ռմբակոծության ենթարկել Մուամար Քադաֆիի վերահսկողության տակ գտնվող տարածքները: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը, որը հղում է կատարել անանուն աղբյուրներին:
Բացի այդ, հայտնի է, որ նա պատրաստվում է առաջարկել հարված հասցնել Լիբիայի հակահրթիռային պաշտպանության համակարգին: Այս առաջարկները նա պատրաստվում է անել վաղը մեկնարկելիք ԵՄ խորհրդի նիստի ժամանակ:
Տեղեկացնենք նաև, որ այն բանից հետո, երբ Ֆրանսիան հատնել է, որ ճանաչում է Լիբիայի ընդդիմության կողմից ձևավորված Ազգային խորհուրդը` որպես Լիբիայի միակ լեգիտիմ իշխանություն, պաշտոնական Տրիպոլին հայտարարել է, որ կարող է խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ: