Friday, 19 04 2024
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը

Դաշնակցությունը պատուհան է որոնում, բայց նրան դուռն են ցույց տալիս

Ինչքան էլ որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը ծանր լինի իշխանության համար, այդուամենայնիվ, ամենածանր վիճակում է հայտնվել Դաշնակցությունը: «Ոչ իշխանություն-ոչ ընդդիմություն» խաղը, որ արդեն քանի տարի փորձում է խաղալ Դաշնակցությունը, ի վերջո, սպառելու էր իրեն, իսկ իշխանական ճամբարից ընդդիմադիր ճամբար անցնելը չէր շտկելու այդ իրավիճակը:

Տարբերություն չկա` ուժը իշխանական ճամբարում է «ոչ ընդդիմություն-ոչ իշխանություն», թե ընդդիմադիր ճամբարում է «ոչ իշխանություն-ոչ ընդդիմություն»:

Եթե տարիներ շարունակ Դաշնակցության այդ կարգավիճակը պահանջարկ ուներ իշխանության մոտ, ապա այժմ արդեն ակնհայտ է, որ իշխանությունը Դաշնակցության կարիքը չունի: Հենց դրա համար էլ ՀՅԴ-ն նույնիսկ Հայ ազգային կոնգրեսից ավելի սուր արձագանքեց կոալիցիոն նոր հուշագրին:

Դա ամենևին էլ թելադրված չէր «պապից ավելի կաթոլիկ լինելու» ձգտումով, ինչի շնորհիվ Դաշնակցությունը փորձելու էր ընդդիմություն լինելու հավաստի ապացույցներ ներկայացնել: Դաշնակցության զայրույթն անկեղծ էր, որովհետև անկեղծ էր նաև իշխանությունից ունեցած ակնկալիքը:

ՀՅԴ-ն չէր սպասում, որ այդքան տարի օգտագործելուց հետո իշխանությունը կարող է այդպես արհամարհական ձևով մի կողմ թողնել Դաշնակցությանն ու հայտարարել, թե խորհրդարանում նաև Դաշնակցության մանդատներին է հավակնելու: Կոնգրեսը կոալիցիայի հայտարարությունից կորցնելու բան չուներ, իսկ Դաշնակցությունն ունի, դրա համար էլ Կոնգրեսից ավելի ցավագին ու սուր արձագանքեց կոալիցիոն նոր հուշագրին:

Հիմա ՀՅԴ-ն հայտնվել է երկու քարի արանքում. մի կողմից իշխանությունը դեռ ձեռք չի տվել ՀՅԴ-ի բիզնես քվոտաներին, մյուս կողմից սակայն հայտարարել է քաղաքական քվոտաների հանդեպ հավակնությունների մասին: Իսկ քաղաքական քվոտաներ կորցնելը հանգեցնելու է նաև բիզնես քվոտաների կորստին:

Ով՝ ով, բայց Հայաստանի ներկայիս իշխանական համակարգի ճարտարապետներից և նաև շինարարներից մեկը հանդիսացող Դաշնակցությունը շատ լավ գիտի, որ Հայաստանում բիզնեսը քաղաքական իշխանության արդյունք է, և եթե չկա այդ իշխանությունը, ապա բիզնեսը կարող է ժամանակի ընթացքում աստիճանաբար չեզոքացվել կամ էլ կորչել ակնթարթորեն, ինչ-որ մի առիթով:

Ահա թե ինչու մի կողմից իշխանությունից նեղացածի բնական ռեակցիա է տալիս Դաշնակցությունը, մյուս կողմից էլ դրսևորում է բնական վախ ու չի ցանկանում միանալ իշխանության դեմ իրական պայքար մղողներին: ՀՅԴ-ն գուցե հույս ունի, որ գոնե բիզնես քվոտաներին իշխանությունը ձեռք չի տա, եթե իրենք էլ իրենց ձեռքը չտան հասարակության այն մասին, որը պահանջում է ներկայիս վարչակարգի դեմ իրական պայքար:

Բայց այդպես էլ ՀՅԴ-ն հայտնվել է երկու քարի արանքում, իսկ հույսը, որ գոնե Ռոբերտ Քոչարյանը իրենց կհանի այդ արանքից, աստիճանաբար մարում է, որովհետև կարծես թե ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Քոչարյանը 2012-13 թվականների ընտրական փուլում ուղղակի մասնակցություն ունենալու մտադրությունից հրաժարվել է, և եթե գործընթացները տանեն հերթական ճանապարհով, ապա Քոչարյանն այդ ճանապարհին չի պատրաստվում հայտնվել Սերժ Սարգսյանի դեմ:

Մինչդեռ Դաշնակցությանը թվում էր, թե հնարավոր է խաղալ իշխանության և ընդդիմության արանքում այնքան, մինչև որ խաղի մեջ մտներ Ռոբերտ Քոչարյանը, և Դաշնակցության գոյությունը նոր իմաստ ձեռք բերեր կամ՝ նոր միայն իմաստ ձեռք բերեր:

Բայց, ի տարբերություն 1998 թվականի բանտի, այս անգամ Քոչարյանը Դաշնակցությանը դուրս չբերեց քաղաքական բանտարկությունից: Դժվար է ասել` Ռոբերտ Քոչարյանը հուսախա՞բ արեց ՀՅԴ-ին, թե՞ երբեք չէր էլ խոստացել, որ անպայման գալու է և տեր կանգնելու Դաշնակցությանը՝ ինչպես 1998-ին:

Փոխարենը ավելի ու ավելի է որոշակիանում այն, որ Դաշնակցությունը 1998 թվականից ի վեր առաջին անգամ համապետական ընտրությանը մասնակցելու է առանց տեր ունենալու: Եթե 1999, 2003 և 2007 թվականներին ՀՅԴ տերը Ռոբերտ Քոչարյանն էր, ինչը թույլ էր տալիս կուսակցությանը հաղթահարել 5 տոկոսի արգելքը, չնայած Սերժ Սարգսյանի հետ ՀՅԴ ունեցած բավական լուրջ հակասություններին, ապա այժմ Քոչարյանը չկա, իսկ Սերժ Սարգսյանն էլ կոալիցիոն հուշագրով հստակ ցույց տվեց, որ իր համար էլ Դաշնակցություն չկա:

Ի՞նչ է անելու կուսակցությունն այս անգամ, ինչպե՞ս է հաղթահարելու 5 տոկոսի արգելքը: Իսկ որ դա լուրջ արգելք է՝ ապացուցեց Երևանի ավագանու ընտրությունը, երբ Դաշնակցությունը չկարողացավ տեղ ունենալ Երևանի ավագանում: Եվ հատկանշականն այն է, որ երևանցիները դրանից առանձնապես չզարմացան էլ: Հազիվ թե որևէ մեկը զարմանա այն բանից, որ Դաշնակցությունը, ասենք, չհայտնվի նաև նոր խորհրդարանում:

Որ հիմա կա՝ ի՞նչ: Դրանից հասարակությունն ի՞նչ է շահում, դրանից իշխանությունն իր ծրագրերը առաջ մղելու, իր կամքն ու քմահաճույքը հասարակությանը պարտադրելու ի՞նչ դժվարություն է ունենում: Կարծես թե՝ ոչ մի: Հասարակության համար խորհրդարանում ՀՅԴ լինել-չլինելը ոչ մի նշանակություն չունի:

Օրինակ՝ «Ժառանգությունն» էլ խորհրդարանում որևէ հարցում չի կարողանում լինել իշխանական քմահաճույքներին խոչընդոտ, բայց փոխարենը «Ժառանգությունը» իր մանդատները գոնե օգտագործում է հասարակության տարբեր խմբերի փողոցային ակցիաներին օժանդակելու համար: Իսկ Դաշնակցությունը անգամ դա չի անում:

Դաշնակցությունը փողոցային ակցիաների մասնակցում է միայն ջահերով, այն էլ՝ թուրքերի դեմ: Ինչ վերաբերում է ներքին կյանքին, ապա ՀՅԴ համար բացառապես նախընտրելի են դահլիճները, և ցանկալի է՝ Սերժ Սարգսյանի պատվավոր ներկայությամբ:

Թեև դա էլ՝ թերևս, անցյալ ժամանակով, որովհետև Սերժ Սարգսյանը Դաշնակցությանը կարծես թե դահլիճի դուռն է ցույց տվել` ներսից, համենայն դեպս՝ խորհրդարանի դահլիճի:

Իսկ ՀՅԴ գլխավոր խնդիրն այն է, որ դրանից հետո անգամ, հասարակության մուտքի դուռը որոնելու փոխարեն, Դաշնակցությունը դահլիճ վերադառնալու պատուհան է որոնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում