Աֆղանստանում սպանվել է երկրի նախագահ Համիդ Քարզայի հորեղբորորդին: Այս մասին հաղորդել է իրանական Press TV-ին:
Հեռուստաալիքի տվյալներով, դա տեղի է ունեցել Կանդահար նահանգի գյուղերից մեկի ռմբակոծության ժամանակ: Հայտնի է, որ ամերիկացի զինվորները հետախուզական աշխատանքներ են իրականացրել զոհվածի գյուղում: Նրանց օդից օգնող ուղղաթիռը պատահաբար հրթիռ է բաց թողել, որի հետևանքով զոհվել է Քարզայի ազգականը` Հաջի Մուհամադ Խանը:
Հիմա ընթանում է քննություն: Քարզայի ազգականի զոհվելու փաստը հաստատել է նաև Կանդահարի նահանգապետ Համդալլահ Նազեքը: Այս սպանության հետևանքով նահանգում սկսվել են հակաամերիկյան բողոքի ակցիաներ: Դրան գումարվել է այն ողբերգությունը, որ տեղի է ունեցել երկրի հյուսիսում. գերմանացի զինվորների պատահական կրակոցից զոհվել է մի կին: