Ֆրանսիան Լիբիայի ազգային խորհուրդը, որը ստեղծվել է տեղի ընդդիմության կողմից, ճանաչել է երկրի օրինական կառավարություն: Այս մասին հայտնել են Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի աշխատակազմում` նախագահի և այդ խորհրդի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպումից հետո, հաղորդում է Reuters գործակալությունը:
Պաշտոնատար անձանց խոսքերով, Ֆրանսիան պատրաստ է Բենղազի ուղարկել իր ներկայացուցչին և Փարիզում ընդունել Լիբիայի նոր դեսպանին:
Մենք տեղեկացրել էինք, որ նախօրեին Եվրոպական խորհրդարանը սկսել է մի նախագծի քննարկում, որով պատրաստվում է Լիբիայի ազգային խորհուրդը ճանաչել որպես օրինական կառավարություն: