Tuesday, 16 04 2024
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ
Փրկարարները հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ
Հարգելի՛ Մարիա բաջի, տես ԱՄՆ-ն ինչպես է կանգնել իր դաշնակցի կողքին․ մեզ նրա պես դաշնակից է պետք
Քննության ընթացքին հետևել է Սուրեն Պապիկյանը
Թբիլիսիում ծավալվող թեժ իրադարձությունները ունեն տարածաշրջանային ընդգրկում․ հայացք Երևանից
Ուղիղ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
15:20
ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC
Թուրքիան բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ
Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին

Թուրքիայում պահվում են B-61 տիպի 70 միջուկային ռումբեր

Թուրքական Haber Türk թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի տարածքում գտնվող Ինջիրլիքի ամերիկյան ավիաբազայում պահվում են B-61 տիպի 70 միջուկայի ռումբեր: Չնայած այդ զինամթերքի առկայությանը՝ դրանց օգտագործման հնարավորությունները սահմանափակ են: Այդ ռումբերը, ծայրահեղ դեպքում դրանց մեծ մասը, ամերիկյան բանակի սեփականությունն են, և Վաշինգտոնը պահպանում է անհրաժեշտության դեպքում դրանք ըստ նշանակության օգտագործելու իր իրավունքը:

Աղբյուրի պնդմամբ՝ մինչև 1995 թվականը, 10-20 հատ B-61 ռումբեր գտնվել են նաև երկու այլ ավիաբազաներում՝ Աքընջըում ու Բալըքեսիրում, սակայն ներկայիս դրությամբ դրանք բոլորն էլ բերվել են Ինջիրլիք: Լուրջ հակամարտային իրավիճակի առաջացման դեպքում ամերիկյան զինվորականներն այդ ռումբերը կարող են տեղափոխել իրադարձությունների կենտրոնի մոտ:

Սակայն գլխավոր հարցն այդ զինամթերքի փոխադրումն է: Չնայած ԱՄՆ-ի բազմաթիվ համառ առաջարկներին՝ Թուրքիան չի համաձայնում Ինջիրլիքի ավիաբազայում ամերիկյան այնպիսի ինքնաթիռների կենտրոնացմանը, որոնք ունակ են կրել միջուկային ռումբեր: Թուրքիան այդ հարցում շարունակ մերժողական պատասխան է տալիս ամերիկյան իշխանություններին:

Փորձագետների կարծիքով՝ Թուրքիան ինքն օժտված է այդ միջուկային լիցքի փոխադրման հնարավորությամբ, օրինակ՝ F-16 ինքնաթիռով: Սակայն այդ ինքնաթիռը պաշտոնապես նախատեսված չէ ո՛չ այդ տիպի զինամթերքի փոխադրման, ո՛չ էլ ընդհանրապես նմանատիպ առաքելություն կատարելու համար:

Այսինքն, թուրքական կործանիչով ատոմային ռումբի փոխադրումը կապված է, այսպես կոչված, «հատուկ առաքելություն» կատարելու թույլտվություն ստանալու հետ, ինչը հարուցում է մի շարք քաղաքական խնդիրներ:

B-61-ը հանդիսանում է ԱՄՆ ռազմավարական միջուկային ուժերի հիմնական զենքը: Նրա կորպուսն ունակ է դիմակայելու գերձայնային արագությանը: B-61-ն ունի 3.58 մետր երկարություն և 33 սանտիմետր տրամագիծ: Ռումբի միջին քաշը կազմում է մոտ 320 կիլոգրամ:

Հիշեցնենք, որ 2011 թվականի դեկտեմբերի սկզբին թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով Atomic Scientists ամսագիրը, գրեցին, որ Թուրքիայի հարավարևելյան հատվածում ընկած Ինջիրլիքի ավիաբազայում ներկայումս պահվում են 60-70 հատ B61-12 տիպի միջուկային ռումբեր:

ԱՄՆ-ը Ինջիրլիքի ռազմաբազայում չունի որևէ ինքնաթիռ, որը կկարողանա կրել դրանք, քանի որ Անկարան մերժել է ԱՄՆ-ին Ինջիրլիքում ռազմավարական ինքնաթիռներ տեղակայելու հարցում` պատճառաբանելով, որ դա կփոխի բազայի կարգավիճակը: Այդ պարագայում տվյալ ավիաբազան գործառնական տեսանկյունից ստանալով նոր հնարավորություններ` ձեռք է բերում ՆԱՏՕ-ական ավիաբազայի կարևորություն և կարգավիճակ, ուստի և հնարավոր ռազմական բախման ժամանակ դառնում է հակառակորդի թիրախ: Այդ պարագայում նաև` ռազմակայանի նկատմամբ վերահսկողությունը մասամբ անցնում է ՆԱՏՕ-ական հրամանատարությանը: Այսինքն՝ ԱՄՆ-ը այդ ատոմային ռումբերը կրելու համար պետք է օգտվի իր այլ բազաներից:

Իսկ թուրքական ինքնաթիռներն էլ նախկինում իրավունք չունեին կրել դրանք, մինչդեռ այն բանից հետո, ինչ Թուրքիան համաձայնեց իր արևելյան հատվածում ամերիկյան ռադարի տեղակայմանը, Վաշինգտոնը Թուրքիային հանձնեց 10-20 ատոմային ռումբ, որոնք այսուհետ կարող են կրել թուրքական օդուժի 142-րդ էսկադրիլիայի F-16A/B տիպի ինքնաթիռները` ԱՄՆ–ի թույլտվությամբ: 2017 թվականին Ինջիրլիքում պահվող B61-12 ռումբերը փոխարինվելու են B61-3/4 նոր մոդելի միջուկային ռումբերով

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում