Մեծ Բրիտանիայի մի խումբ իրավաբաններ նախապատրաստվում են դիմելու դատարան` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու մեղադրանքով: H2O Law փաստաբանական գրասենյակը համապատասխան փաստաթղթեր է ներկայացնելու դատարանին` ապացուցելու համար դեկտեմբերի 19-ին Լուկաշենկոյի կողմից գործած հանցանքները: Այս մասին հաղորդում է BBC հեռուստաալիքը:
Իրավաբան Ջեյսոն Մաքքյուն հայտարարել է, որ նրան հաջողվել է բավարար փաստեր հավաքել, որպեսզի դատարանը իրավունք տա Լուկաշենկոյին ձերբակալելու իրավունք այն երկրներում, որոնց հետ Մեծ Բրիտանիան ունի արտահանձման համաձայնագրեր:
Փաստաբանական գրասենյակն այս գործը վերցրել է այն բանից հետո, երբ այդ առաջարկով իրենց է դիմել արևմտյան մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից ստեղծված Free Belarus Now նախաձեռնությունը: