Լոնդոնի 2012թ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Դավիթ Հայրապետյանը, ով հանդես է գալիս 49կգ քաշային կարգում, չի պատրաստվում 2013թ պրոֆեսիոնալ մենամարտեր անցկացնել և մասնակցելու է Աշխարհի և Եվրոպայի առաջնություններին: Այդ մասին հայտարարել է Հայրապետյանի մարզիչ Վալերի Էնտալցևը.
«Դավիթը հիմա վերականգնվում է Օլիմպիադայից և ցանկանում է վերադարձնել իր լավագույն մարզավիճակը: Մեր գլխավոր նպատակն Աշխարհի և Եվրոպայի առաջնություններին լավագույնս նախապատրաստվելն է:
Մինչև մայիսին կայանալիք Եվրոպայի առաջնությունը նախատեսել ենք մասնակցել միջազգային 2 մրցաշարերի, որոնք կկայանան Բուլղարիայում ու Խորվաթիայում: Այս առթիվ վերջնական որոշում պետք է կայացնի հավաքականի գլխավոր մարզիչը»,- հայտարարեց Էնտալցևը: